Դու ինչ-որ շա՞տ չես լեզվիդ տալիս. ՔՊ-ական պատգամավորի հարձակումն ընդդեմ լրագրողի

Ներքաղաքական

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ «փայլել» է իր վարքագծով՝ սոցցանցերում իրեն դրսեւորելով, համենայնդեպս, իր պաշտոնին ոչ հարիր: Լրագրող Կորյուն Սիմոնյանին Եղոյանը հրապարակային գրել է. «Դու ինչ-որ շա՞տ չես լեզվիդ տալիս»։ Երբ լրագրողը փորձել է հորդորել պատգամավորին պահպանել կոռեկտությունը, վերջինս ոչ միայն չի սթափվել, այլ շարունակել է նույն տոնով. «Բա քեզ ո՞վ պիտի կոռեկտ պահի»։

Այսպես, իշխող ուժի ներկայացուցիչը, որը պիտի լիներ ժողովրդավարության եւ եվրոպական արժեքների կրողը, փաստորեն, իրեն թույլ է տալիս խոսել թաղային «առյուծի» կեցվածքով՝ մոռանալով, որ լրագրողը հանրային վերահսկողության գործառույթ ունի, ոչ թե իշխանական քմահաճույքները սպասարկող։ Սա՞ է այն «նոր որակի քաղաքական մշակույթը», որի մասին խոսում են ՔՊ-ականները։ Եթե ժողովրդավարության «բաստիոնում» այսպիսի վարքագիծն է նորմ դարձել, մնում է միայն հարցնել՝ իսկ ո՞ւր մնաց խոսքի ազատությունը, հարգանքը մամուլի հանդեպ, եւ ամենակարեւորը՝ պետական պաշտոնյայի պատշաճ վարքը:

Իսկ ամեն ինչ սկսվել էր նրանից, որ պատգամավորը հեգնել էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի կազմակերպած խաղարկությունը՝ ուսանողների միջազգային օրվա առթիվ՝ գրելով. «Արման Թաթոյանը խաղարկում է չորս iPad, մեկ նոթբուք եւ խրախուսական այլ մրցանակներ. խաղացեք, որ շահեք, ժողովուրդ ջան», ինչին արձագանքնելով լրագրողն էլ հուշել էր. «Աննա Հակոբյանը երիտասարդ ուսանող էր, չէ՞, թող մասնակցի»: Եղոյանը բորբոքվել էր Փաշինյանի զուգընկերուհուն «երիտասարդ», թե՞ «ուսանող» համարելուց, դժվար է ասել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում