«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի վերջին նյարդային արձագանքների պատճառներից մեկը նաեւ իր ապագայի հարցն է

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում երեկ իրավիճակը կրկին լարվեց. այս անգամ առանց քաղաքական ճգնաժամի, բայց մարդկային նյարդերի հաշվին։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ստիպված եղավ ներողություն խնդրել, երբ պարզվեց, որ բաց է թողել իր ելույթի ժամանակը բյուջետային քննարկումների ընթացքում։

Դահլիճում ստեղծված խառնաշփոթի ֆոնին նիստը ստիպված ընդմիջվեց, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով իրավիճակը, չթաքցրեց իր դժգոհությունը, հրապարակայնորեն նախատեց Քոչարյանին, ապա բարկացած լքեց դահլիճը։

«Քոչարյանը, որը խորհրդարանում հաճախ հիշատակվում է որպես «հին աղվես», իր հերթին դժգոհություն հայտնեց ԱԺ քարտուղարության նկատմամբ՝ մեղադրելով նրանց, թե կարող էին իրեն նախապես տեղեկացնել ելույթի հերթի մասին։ Սակայն Քոչարյանը, թերեւս, մոռացել էր, որ քարտուղարությունը ոչ թե իր անձնական աշխատակազմն է, այլ խորհրդարանի ընդհանուր վարչական մարմին։ Ի վերջո, նման հարցերի պատասխանատվությունը պատկանում է հենց նրա աշխատակազմին ու օգնականներին, ոչ թե քարտուղարությանը. տեղեկացնենք, որ Քոչարյանը հանձնաժողովում ունի 2 օգնական, 6-8 փորձագետ:

Սա Քոչարյանը չի մոռացել։ Նրան հատկապես զայրացրել էր այն փաստը, որ իր պատրաստած զեկույցը, որի վրա շաբաթներ էր աշխատել, քաղաքական հարթակից տեղափոխվեց փոշոտ դարակների մեջ՝ «անցումային հիշողության» կարգավիճակով։

«Ավելին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Քոչարյանի վերջին նյարդային արձագանքների պատճառներից մեկը նաեւ իր ապագայի հարցն է։ Թեեւ ՔՊ վարչության «ծանրքաշային» ներկայացուցիչը երաշխավորել էր նրա ընդգրկումը կուսակցության ընտրացուցակում, սակայն հենց ինքը՝ Քոչարյանը, լավ գիտի, որ քաղաքական «թարմացման ալիքը» կարող է իրեն այլեւս թույլ չտալ վերադառնալ խորհրդարան։ «Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ից պատմեցին, որ Անդրանիկ Քոչարյանին արդեն նախազգուշացրել են՝ սրանք խորհրդարանում նրա վերջին ամիսներն են. նա ունի 7 ամիս»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան