«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Իշխանությունն իր ողջ էությամբ ցույց է տալիս, որ «ապրում» է սրված սեփական վախերի ու տագնապների միջավայրում

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Այնպիսի տպավորություն է, որ վերջին 1 շաբաթ-10 օրվա ընթացքում հիմնական ընդդիմադիր ուժերն ու գործիչները «խոսքները մեկ են արել»՝ փաշինյանական իշխանությանն ու ՔՊ-ին, ժողովրդական խոսքով ասած, «ընկնավորացնել»:

Մի կողմից, իհարկե, քպական քարոզիչներն ու քարոզչապետը ձևացնում են, թե իրենց ամենևին հետաքրքիր չէ, իրենց՝ «վեջը չէ»: Բայց այդ ցուցադրական անտարբերության հարցում չեն հաջողում:

Իրականությունն ու սոցցանցային հարթակներում իշխանության ներկայացուցիչների ու նրանց սատելիտների ջղագրգիռ պահվածքը, «նոն-ստոպ» գրառումներն ու հայտարարությունները հուշում են, որ ընդդիմադիր գործիչների ելույթները լրջորեն ազդում են Փաշինյանի ու նրա «կոմպանիայի» վրա:

Փորձենք հետևել մեկ շաբաթվա իրադարձություններին: Նախ՝ լրահոսում ակտիվորեն շրջանառվեց տեղեկություն, որ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ԱՄՆ-ում հարցազրույց է տվել հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնին: Դեռ հարցազրույցի տեսանյութն անգամ չհրապարակված՝ քպական քարոզչահեծելազորը, բոլոր «մարտակարգերը» խառնած, լցվեց սոցցանցեր՝ կեղծ ու ապակողմնորոշող «լուրեր» սկսեցին տարածել, «անկանոն շարժումներ» անել:

Այդ հարցազրույցը, ի վերջո, հրապարակվեց: Բայց դա դեռ քպական քարոզիչները չէին հասցրել մարսել, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց բավական երկար, ծավալուն հարցազրույց տալ: Առնվազն մեկն ամբողջ գիշեր չքնեց (դե, հասկանալի է՝ ոչ միայն նա), նստեց, մոտ 7 ժամանոց հարցազրույցը նայեց, ընդհանրապես քունը փախավ: Ու լուսադեմին սկսվեց... Ֆեյսբուքյան գրառումը գրառման ետևից, ինչպես ասվեց՝ «նոն-ստոպ» ռեժիմով:

Բայց դա էլ քիչ էր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ որոշեց հարցազրույց տալ, որը եթեր հեռարձակվեց կիրակի երեկոյան: Մի խոսքով, անքուն գիշերվանից հետո քպականների ու սատելիտների կիրակին էլ հարամ եղավ:

Պարզ էր, որ դա արդեն Փաշինյանին ու նրա քարոզիչներին, պատկերավոր ասած, նախաինֆարկտային վիճակի էր հասցրել: Իդեալական կլիներ, եթե երկուշաբթի առավոտյան էլ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մի երկու բառ ասեր՝ ինչպես նա է կարողանում դա անել: Այդ դեպքում քպականներն ամբողջ թիմով երևի սաղմոսերգության անցնեին:

Սարկազմը՝ սարկազմ, բայց մեկ բան պարզ է. իշխանությունը, որը ամեն անգամ ցնցումների և ջղակծկումների մեջ է ընկնում ընդդիմադիր գործիչների հենց միայն մի հարցազրույցից կամ ասուլիսից, ինքն իր ողջ էությամբ ցույց է տալիս, որ «ապրում» է սրված սեփական վախերի ու տագնապների միջավայրում: Միամիտ չեն, հիանալի հասկանում են թե՛ ներկա վիճակը, թե՛ 2026-ի հեռանկարները»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան