Ղուկասյանին մեղադրում են Հայաստանի փրկության ելքը ցուրց տալու համար. Փաստաբանը նոր մանրամասներ է ներկայացնում
ՆերքաղաքականԳյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրում են ոչ թե կաշառք վերցնելու , այլ կաշառք պահանջելու մեջ։ Անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործի ընթացքին. ասաց Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը` նշելով, որ հրապարակված ձայնագրությունները կոնտեքստից դուրս են. դրանք կարող են կապ ունենալ գույքահարկի կամ օրինականացման վճարների հետ, ընդգծելով.
-Այնինչ Հակակոռուպցիոն կոմիտեի` Գյումրու համայնքի ղեկավարն ու գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացին Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցի 1/9 հասցեում կառուցել է շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ կոռուպցիոն գործարքի մեջ։ Դրա դիմաց խոստացել են կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել։ Ավելին` կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր այն մասին, որ շինությունն իբրև թե քանդվել է, նորը կառուցվել, այդպիսով օրինականացվել է այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափի՝ 4 մլն դրամի չափով կաշառք։
Իրականում, սակայն. Վարդան Ղուկասյանը ցանկության դեպքում անգամ որևէ ապօրինի շինություն չէր կարող օրինականացնել այն պատճառով, որ դրա ժամկետը լրացել է։ Այսինքն` Գյումրի քաղաքում մինչև 2004 թ–ն է հնարավոր եղել անօրինական շինություններն օրինականացնել։
Բնականաբար, Գյումրու քաղաքապետը չի ընդունել մեղադրանքը:
- Պարոն Հայրապետյան, Ձեր պաշտպանյալի մեղադրանքը օրեր առաջ լրացվեց, կմանրամասնե՞ք։
- Գյումրիի քաղաքապետին առաջադրված նոր մեղադրանքով նախադեպ է ստեղծվում մարդուն քրեական հետապնդման ենթարկել իր կարծիքը բարձրաձայնելու համար։ Այո, իրավացի եք, Ղուկասյանի քրեական հոդվածներին եւ մեկն ավելացվեց՝ այս անգամ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչը: Իսկ մեղադրանքն առնչվում է անցած ամիս Ղուկասյանի՝ լրագրողների հետ ճեպազրույցում արտահայտած մտքերին, թե որ միության կազմում է ինքը տեսնում Հայաստանը: Մարդը կարծիք է հայտնել, որ, ըստ էության, էդ միությանն ինքը կողմ է, որ Հայաստանն էլ անդամակցի՝ պահպանելով Հայաստանի անկախությունը: Բացառապես այդ կարծիքն է մեղադրանքի հիմքում, հարցազրույցներում հարցերին տված պատասխանները նախաքննական մարմինը որակել է հանցավոր՝ գտնելով, որ իբր Վարդան Ղուկասյանը Հայաստանի անկախությունից հրաժարվելու կոչեր է հնչեցնում։ Վարդան Ղուկասյանն այս նույն դիրքորոշումը հայտնել էր նաև ամիսներ առաջ, օրինակ, համայնքապետ ընտրվելու, հետո իր պաշտոնամուտի օրը: Գարնանը որևէ քրեական վարույթ չէր հարուցվել, ու Ղուկասյանի կարծիքը չէր դիտարկվել որպես ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ: Ի մի բերելով ժամանակագրությունը՝ մեմք անմիջական կապ ենք տեսնում Ղուկասյանին հանրային ու քաղաքական դաշտից դուրս շպրտելու՝ վարչապետի հայտարարության և մոտ մեկ ամիս անց հարուցված քրեական վարույթի միջև։ Նախաքննական մարմինն ամիսներ անց գցին-բռնեցին, գտան, որ դա էլ է հանցագործություն, մեղադրանք առաջադրեցին անձին իր արտահայտած կարծիքի համար: Իրավաբանորեն կորակեմ որպես քրեական հետապնդում ազատ խոսքի ու կարծիքի համար։ Ըստ էության, ՀՀ փրկության ելքը ցույց տալու համար են մեղադրում պաշտպանյալիս։
- Փաստաբանական թիմը ահազանգում է, որ Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում։
-Անկախ իր առողջական վիճակից, Վարդան Ղուկասյանը հոկտեմբերի 21-ից ապօրինի կալանքի տակ է գտնվում, որովհետև նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրել են, որի պայմաններում նրան արդեն հոկտեմբերի 21-ին պետք է ազատ արձակեին։ Սակայն փաստն այն է, որ ազատ չեն արձակում, չնայած բազմաթիվ բողոքների ու միջնորդությունների։ Մենք կրկին միջնորդություն ենք ներկայացրել՝ փորձելով Առաջին ատյանի դատարանում հարցը բարձրացնել և Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխել և կալանքից ազատ արձակել։

