Նոյեմբերի 16֊ին հայության հայացքն ուղղված է լինելու հայ ժողովրդի հոգևոր կենտրոնին` Էջմիածնին. Հայկ Ղազարյան
ՀրապարակախոսությունՔաղաք, որն աշխարհում առաջինը Քրիստոնեություն ընդունած երկրի և ողջ հայության հոգևոր կենտրոնն է, որտեղ Աստծո որդին է իջել, որտեղ աղոթքներով հրաշքներ են գործում, որտեղ մարդիկ ինքնամաքրվում ու մեղքերի թողություն են խնդրում, որտեղ աշխարհի տարբեր անկյուններից գալիս են ինչպես իտալացի նշանավոր դրամատուրգ, բանաստեղծ և գրող Տոնինո Գուերան կասեր «լվացվելու Էջմիածնի հոգևորության ամպերի տակ ...»։ Այս տեսակետից Էջմիածինը` պատմության ընթացքում պետականության կարևոր սյուներից է հանդիսացել և յուրահատուկ առաքելություն է կրել հայապահպանության, հայի ինքնության, ազգային արժեքների, մշակույթի ու պետականության պահպանության համար։ Ինչպես Հայաստանը պարսկա-թուրքական տիրապետությունից ազատագրելու ուղիներ գտնելու նպատակով, Էջմիածնի գաղտնի խորհրդաժողով տեղի ունեցավ 1547թ. և 1677թ այնպես էլ 1918 Սարդարապատի ճակատամարտի ժամանակ ժողովրդին քաջալերողի դեր ստանձնեց և արդյունքում ծնվեց առաջին հայկական հանրապետությունը։
Ոչ պատահականորեն այդ օրը հայության հույսի հայացքն ուղղված է լինելու էջմիածինցիներին, որպես հայությա հոգևոր կենտրոնի։ Այդ օրը Էջմիածնին է վիճակված լինելու առաքելություն ստանձնել ազդարարարելու երկրում արմատական փոփոխությունների մեկնարկի մասին։ Փոփոխություններ, որ վերջ կդնեն երկրում համակողմանի և խորը ճգնաժամին,, ատելությանը, ազգային խայտառակությանը, յոթնամյա մղձավանջին, որ կկանխեն պետության կործանումը, հայ ժողովրդի հետևողական այլասերումը, բարոյազրկումը, պառակտմանը, հայկականության ոչնչացումը, եկեղեցու դեմ սկսված արշավանքին, պետական ինստիտուտների ու պետական խորհրդանիշերի արժեզրկմանը, ազգայային արժեքների խեղաթյուրումը, Արցախի հարցի վերջնական թաղումը, տարածքների հանձնումը, քաղաքական տերոռը, սեփական երկրի ու ազգի նկատմամբ իրականացվող դավաճանությունն ու ուրացումը։ Նոյեմբերի 16֊ին
Էջմիածինը պատմական շանս է ստացել, կայացնելու ճակատագրական պատմական որոշում... Այդ օրը էջմիածնում ստուգատեսն է լինելու հայ ժողովրդի վերածնվելու, ինքնամաքրվելու, համերաշխության, արժանապատվության, պայքարելու և լինելիության կամքի ցուցադրության...
Սիրելի էջմիածինցիներ,
Այս իշխսնությունների յոթամյա ապաշնորհ և բացահայտ ապազգային քաղաքականության արդյունքում Հսյաստանը հայտնվել է տնտեսական, սոցիալական, կառավարման,, անվտանգային, արժեհամսկարգային, դիվանագիտական ու բարոյահոգեբանական համակողմանի և աննախադեպ ճգնաժամի մեջ, որտեղից դուրս գալը հնարավոր է կլինի միայն համազգային ջանքերի գործադրման ու համերաշխության շնորհիվ։ Այդ օրը, սիրելի՜ էջմիածինցինե՜ր, հայության հայացքն ուղղված է լինելու Ձեզ։ Այդ օրը Էջմիածնում փորձարկվելու է հայ ժողովրդի` Աստծո նկատմամբ ունեցած անկեղծ ու ճշմարիտ հավատքի իսկության աստիճանը, ազգային արժանապատվությունը, պայքարելու կամքը, իր բնօրրանում ապրելու իրավունքը, հայրենիքի, պետականության ու երկրի հանդեպ ունեցած պատասխանատվությունը։ Այդ օրը Էջմիածինցիները պետք է կատարեն շատ կարևոր ճակատագրական ընտրություն։ Ընտրություն արժանապատվության, անկախության, գոյատևման, հայրենիք ու պետություն ունենալու և ինքնաոչնչացման, ստրկության, նվաստացման ու թրքահպատակության միջև։
Սիրելի էջմիածինցինե՜ր,
Միայն հետևողական պայքարի միջոցով է հնարավոր ցրել մեր ու մեր երկրի գլխին ծանրացած հուսահատության, ազգային անարժանապատվության, անվճռականության, վախի ու խավարի թանձր ամպը, հաղթահարել մեզ պատուհասած ճգնաժամն ու աղետը և դուրս գալ այս մղձավանջից, այս ազգային խայտառակությունից։ Կասկած չունեմ, որ երկրի համար այս օրհասական պահին աստվածահաճո հոգևոր կենտրոն հանդիսացող քաղաքում, որտեղ աղոթքներով հրաշքներ են գործում, մարդկանց չի լքի իմաստնությոնը և նոյեմբերի 16֊ը Էջմիածնում կլինի` հայի ազգային զարթոնքի, վերածննդի, արժանապատվության, ազատության, համերաշխության, ազգային միասնության, պայքարելու կամքի և լինելիության ցուցադրման իսկական ստուգատես։ Այդ թույլերն ու անսկզբունք մարդիկ են իրականությունը համարում անիրատեսական, իսկ ուժեղներն` իրենց ձգտումներն ու ցանկությունները դարձնում են իրականություն։
Հիմա էջմիածինցիներին անհրաժեշտ է նախ և առաջ անճարության ու խեղճության զգացումը հաղթահարել, իրենց միջի ստրուկին սպանել, իշխանությունների կողմից իրենց պարտադրվող վախի մթնոլորտը ցրել, խաղաղության դարաշրջանի խաբկանքներից ու անիրատեսական երևակայություններից ձերբազատվել։ Վերածնվելու բանաձևն էլ պայքարի, զոհաբերության, հայրենիքի հանդեպ ունեցած անմնացորդ սիրո, նվիրվածության, զրկանքների պատրաստ լինելու, համերաշխության, աշխատանքի և մաքառումների, Աստծո հանդեպ ունեցած ճշմարիտ ու անկեղծ հավատքի մեջ պետք է փնտրել։ Ժողովուրդների կյանքն էլ չընդհատվող պայքար է ` հանուն իրական հայրենիք ունենալու, հանուն լինելիության և իրական ազատության ու արժանապատվության։ Միայն սերը, նվիրվածությունը, անկեղծությունը, արդարությունը, միասնությունը, պայքարելու կամքը, աշխատանքը կարող են հաղթանակ, ազատություն, բարեկեցություն, փառք և պատիվներ բերել ազգերին ու ժողովուրդներին։ Պատմության մեջ ոչ մի ժողովուրդ էլ դեռ չի պարտվել, անհաջողություններ չի կրել որևէ բանի բացակայության պատճառով, բացի պայքարելու կամքի ու սիրո բացակայությունից։ Միայն հայրենիքի հանդեպ անմնացորդ սերը, պայքարելու և արարելու կամքը կարող են ցրել հուսահատությունն ու խավարը։ Աշխարհում մեծագույն հաղթանակների գերակշռող մասն էլ տեղի են ունեցել այն ժամանակ, երբ թվացել է, թե այլևս հույս չկա։
Կասկած չունեմ, որ իմաստնությունը չի լքի պատվախնդիր էջմիածինցիներին և նրանք չեն ընտրի կործանման, թրքահպատակության ու ինքնաոչնչացման ճանապարհը։ Համոզված եմ, որ հայ ժողովուրդի ազգային ու առաջադեմ հատվածն էլ մտքով, սրտով ու հոգով Ձեզ հետ է, սիրելի՜ էջմիածինցիներ։
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու

