Բոլորը կցանկանային Մխիթարյանին կրկին տեսնել հավաքականում, հատկապես ես. Ռանոս
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոան Ռանոսը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրի՝ Հունգարիայի ընտրանու դեմ կայանալիք տնային խաղից առաջ հարցազրույց է տվել հունգարական Nemzeti Sport պարբերականին։
Ֆուտբոլիստը պատասխանել է հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կարող է խմբում երկրորդ տեղը զբաղեցնել, թե՞ արդեն շանսեր չկան. «Մենք պատրաստվում ենք՝ գիտակցելով, որ փլեյ-օֆֆ փուլը մոտ է։ Բայց գիտենք, որ մեզ լուրջ մարտահրավեր է սպասվում․ առաջին քայլը պետք է լինի Հունգարիայի նկատմամբ հաղթանակը սեփական հարկի տակ»:
Իռլանդիայի դեմ տնային խաղում տոնած հաղթանակի մասին Ռանոսն ասել է.
Ռանոսը կիսվել է նաեւ Հունգարիայի մասին կարծիքով.
«Իմ կարծիքով՝ Հունգարիան բարձրակարգ թիմ է, որը լի է միջազգային փորձ ունեցող ֆուտբոլիստներով։ Դոմինիկ Սոբոսլայը, որպես թիմի ավագ, նրանց ամենավտանգավոր խաղացողն է։ Բայց մենք կվերլուծենք մրցակցին՝ նրանց թույլ կողմերը գտնելու համար»
Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականի կազմում ելույթներն ավարտելու մասին էլ խոսելիս Ռամոսն ընդգծել է, որ շատ կցանկանար Մխիթարյանի հետ խաղալ նույն թիմում.
«Իհարկե, բոլորը կցանկանային նրան կրկին տեսնել հավաքականում, հատկապես ես, քանի որ մենք երբեք միասին ֆուտբոլ չենք խաղացել։ Սակայն պետք է հարգենք նրա որոշումը և կենտրոնանանք այն խաղացողների վրա, որոնք հասանելի են՝ նրանց հետ փորձելով հասնել մեր նպատակներին»:

