Հայաստանի հավաքականը շատ լավ թիմ է, դժվար է խաղալ նման մըցակցի դեմ.Կերկեզ
Սպորտ
Նոյեմբերի 13-ին, Երևանի ժամանակով 21։00-ին Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Հունգարիայի ընտրանուն։
Հունգարիայի հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» ձախ պաշտպան Միլոշ Կերկեզը նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին.
«Կարծում եմ, Հայաստանի հավաքականը շատ լավ թիմ է, կազմված իսկական մարտիկներից, որոնք խաղադաշտում պայքարում են միմյանց համար։ Միշտ դժվար է խաղալ նման թիմերի դեմ։
Ազգային թիմում մթնոլորտը միշտ լավ է․ մենք մեծ ընտանիքի պես ենք։ Բոլորն իրենց լավ են զգում, և մենք պետք է դա ցույց տանք խաղադաշտում։ Ուրախ եմ, որ այս անգամ խաղադաշտում կլինեն նաև Բարնաբաշ Վարգան և Ռոլանդ Շալայը, որոնք բաց թողեցին տնային խաղը, քանի որ նրանք մեզ համար շատ կարևոր խաղացողներ են։ Հուսով եմ՝ կկարողանանք տուն վերադառնալ լավ արդյունքով», — ասաց Կերկեզը։

