Էրդողանը հաստատել է կործանված ինքնաթիռի «սև արկղի» հայտնաբերումը

Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Վրաստանում նախօրեին կործանված Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է «սև արկղը» և սկսվել է դրա ուսումնասիրությունը։

«Հենց որ տեղեկացանք տեղի ունեցածի մասին, մեր Ազգային պաշտպանության նախարարը, ինչպես նաև Ներքին և Արտաքին գործերի նախարարները կապ հաստատեցին համապատասխան կողմերի հետ։ Անմիջապես սկսվեցին որոնողափրկարարական աշխատանքները։ Մենք, համագործակցելով վրացական իշխանությունների հետ, որոնումների մեջ անմիջապես ներգրավեցինք մեր անօդաչու թռչող սարքերը։ Նույն երեկոյան տեղեկություն ստացվեց, որ ինքնաթիռի բեկորները գտնվել են։ Տարածքը, որտեղ հայտնաբերվել են բեկորները, շրջափակվել է։ Մեր ինքնաթիռի սև արկղը գտնված է, սկսվել է դրա ուսումնասիրությունը», - ասել է Էրդողանը Անկարայում ունեցած ելույթի ժամանակ։

Նա նաև նշել է, որ «հայտնաբերվել են 19 զոհի մարմինները և որ շարունակվում են վերջին զոհի մարմնի որոնումները»։

Էրդողանը հայտնել է, որ տեղի ունեցածը «մանրակրկիտ կերպով և բոլոր առումներով կհետաքննվի»։ «Վրացական իշխանությունները  առավելագույն աջակցություն և համագործակցություն են ցուցաբերում ամենաբարձր մակարդակով։ Ադրբեջանցի եղբայրները նույնպես տրամադրում են բոլոր անհրաժեշտ աջակցությունն ու օգնությունը։ Իմ ժողովուրդը կարող է վստահ լինել, որ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի բոլոր ռեսուրսները մոբիլիզացված են։ Մենք ուշադրությամբ հետևում ենք աշխատանքների ընթացքին [կործանման վայրում]։ Մենք կապահովենք դեպքի մանրակրկիտ հետաքննությունը և բոլոր կողմերի պարզաբանումը», - հայտարարել է Թուրքիայի ղեկավարը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում