Գուլյայպոլյեի շրջանում Ուկրաինայի ուժերի համար աղետ է սպասվում. Ուկրաինական ռազմական դիտորդ (Քարտեզ)

Միջազգային

Այս պահին Զապորոժեի հարավ-արեւելքում` Գուլյայպոլեի ճակատում նման իրողություն է:

Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմը փախել է Զապորոժիեի մարզի Ռովնոպոլեից, նրանց դիրքերի հրետակոծությունից հետո։ Ինչպես արդեն նաեւ ուկրաինական աղբյուրներն են հայտնում. «2025 թվականի նոյեմբերի 11-ին, ուշ երեկոյան, Ռիվնեպիլիայի տարածքում մեր դիրքերի դեմ համապարփակ կրակի արդյունքում, մեր անձնակազմի կյանքը պահպանելու համար ուկրաինական ստորաբաժանումները նահանջել են ավելի շահավետ դիրքեր», - հայտարարեցին Հարավային Ուկրաինայի պաշտպանության ուժերը։
Նրանք նաև նշել են, որ «կանգնեցրել» են ռուսական զորքերի առաջխաղացումը, բայց չեն մանրամասնել, թե ինչպես, քանի որ Ուկրաինայի զինված ուժերի բոլոր անձնակազմերը փախել էին իրենց դիրքերից։

Ավելացնենք, որ նույն վիճակում է նաեւ Ռովնոպոլեից մի փոքր հարավ գտնվող Յաբլոկովոյում: 

Ավելին, ռուսական ուժերն արդեն շարժ են սկսել  Ռովնոպոլեից դեպի արեւմուտք` Գուլյայպոլե-Պոկրովսկոե մայրուղու ուղղությամբ: Իսկ Յաբլոկովոյից հարվածն ուղղվում է դեպի հարավ` Զատիշե բնակավայրի ուղղությամբ, որը փապում է Գուլյայպոլեի ճակատի արեւելյան հատվածում առաջացած «գրպանը»:

Այս ծանր վիճակը հաստատում են նաեւ ուկրաինական ռազմական եւ փորձագիտական աղբյուրները: Գուլյայպոլյեի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի համար աղետ է սպասվում, գրում է ուկրաինական ռազմական դիտորդ Բոգդան Միրոշնիկովը։

«Մամուլի քարտուղարները ինչ-որ բան են հայտարարում, իսկ պարոն գլխավոր հրամանատարը խոստովանում է, որ կորցրել է ընդամենը երեք բնակավայր (իրականում՝ ավելին)»,- հաղորդում է նա։

«Գուլյայպոլյեից հետո կլինի Օրեխովը։ Իսկ հետո, Կամիշևախայից և Ստեպնոգորսկից բացի, քիչ բան կլինի, որը կխանգարի Ռուսաստանի զինված ուժերին հասնել Զապորոժյեի հարավային ծայրամասերին։ Սա կազդի նաև Պոկրովսկոյե քաղաքի վրա։ Եթե թշնամին գրավի այն, նրանք կկարողանան հասնել Վոլնյանսկ։ Եվ դա կլինի թշնամու համար օպերատիվ և մարտավարական հաջողություն և իսկական աղետ մեզ համար»,- կարծում է Միրոշնիկովը։

Ընդհանուր առմամբ Միրոշնիկովը, իհարկե, ճիշտ է: Այդ թվում, որ Գուլյայպոլեի ուղղությամբ հարձակումն ուղղված է մարզկենտրոն Զապորոժեին: Միայն թե «անհասկանալի» է, որ ուկրաինական կողմը միայն հիմա է դա տեսնում: Մի բան, որն ակնհայտ էր ռուսների կողմից Վելիկայա Նովոսյոլովկան գրավելուց ի վեր:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում