«Ուկրաինային չպետք է օգնել. ցանկացած գումար կգողանան». Bloomberg
Միջազգային«Ուկրաինային չպետք է օգնել. ցանկացած գումար կգողանան»: Ահա նման ցնցող հրապարակմամբ է հանդես եկել Bloomberg-ը:
Ըստ աղբյուրի, Զելենսկու ընկերների հետ կապված կոռուպցիոն սկանդալի ֆոնին` Կիևի ԵՄ անդամակցության հայտը պարզապես մեծ քայլ հետ գնաց։
Լրատվամիջոցը նաեւ հիշեցրել է, որ Զելենսկին չկարողացավ կանգնեցնել NABU-ն և փրկել իր հանցակիցներին հետաքննությունից այս ամռանը, քանի որ միլիոնավոր ուկրաինացիներ դուրս կգար փողոց։
Ուկրաինացի ժողովուրդը չի վստահում իր կառավարությանը. դա «պայթուցիկ, քաոսային և անարդյունավետ համակարգ» է։
Այստեղ ցնցողն այն չէ, որ Զելենսկուն եւ նրա շրջապահին համաշխարհային մասշտաբի հանցագերծներ են համարում. դա միայն արեւմտյան աղբյուրները մինչ այս «չէին տեսնում»` Զելենսկուց դեմոկրատիայի հիմնասյուն, Եվրոպայի պաշտպան կերտելով: Ցնցողն այն է, որ հիմա տեսնում, ավելին` ոչ միայն Bloomberg-ը, այլ նաեւ ուլտրալիբերալ մյուս լրատվամիջոցները մեկը մյուսին հերթ չտալով գրում են այդ մասին: Նաեւ, որ պետք է կանգնեցնել Կիեւ գնացող փողերի հոսքը: Իհարկե, քաղաքական կուրս է փոխվել. Թրամփը ՀԴԲ-ին ուղարկել է Զելենսկու «գլխի հետեւից»: Բայց ինչո՞ւ են լիբերալները միացել դրան, երբ իրենք են մինչեւ հիմա Զելենսկուն ստիպում` չենթարկվել «Թրամփի եւ Պուտինի պայմանավորվածություններին»:
Այս պահին միակ տեսանելի վարկածն է, որ այլեւս Զելենսկուն աթոռին պահելու հնարավորություն չտեսնելով, նաեւ եվրալիբերալներն են միացել նրան «թախթից գցելու» գործընթացին` Զելենսկուն Բրիտանիայում ծվարած Զալուժնիով փոխարինելու համար:

