Ադրբեջանում կրճատվում է սպաների համար խաղաղ ժամանակ զինվորական ծառայության ժամկետը
ՄիջազգայինՊահեստազորից զինվորական ծառայության զորակոչված կամ պայմանագրով կամավոր զինվորական ծառայության անցնող սպաների համար խաղաղ ժամանակ զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի վեց ամսով։
Ըստ APA-ի, համապատասխան օրինագիծը քննարկվում է Միլլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նիստում։

