Ովքեր գալիս են Եռաբլուր, ինչպե՞ս կարող են Արցախի հարցը փակված համարել. Թեւան Պողոսյան

Ներքաղաքական

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ, անդրադառնալով ներկայիս իշխանությանը՝ ընդգծեց, որ ցանկացած քաղաքական միավոր, որը խոստումներ է տալիս, գալիս է իշխանության, բայց իր խոստումները չի կատարում, այլեւս ոչ լեգիտիմ է:

Անդրադառնալով նրան, որ ՀՀ իշխանությունները հետեւողականորեն փորձում են Արցախի հարցը փակել, Պողոսյանն ընդգծեց. «Մինչեւ կա մեկ հայ, ում սրտում, հոգում եւ մտքում կա Արցախը, Արցախի էջը փակված չէ: Նույնիսկ Բաքվի բանտերում կան մարդիկ, որ ասում են՝ Արցախի հարցը փակ չէ: Այ դա տարածեք։ Ռուբեն Վարդանյանը կամ մնացածը, ովքեր գերի են այնտեղ, այդ նույն կարծիքին չեն: Արցախի էջը չի փակվելու՝ մինչեւ աշխարհում կա գոնե մեկ հայ, ում սրտում, հոգում եւ մտքում կա Արցախի հարցը: Բոլոր նրանք, ովքեր գալիս են Եռաբլուր, ինչպե՞ս կարող են համարել, որ Արցախի հարցը փակված է»:

Թեւան Պողոսյանը հայրենի Արցախ վերադառնալու հնարավորության մասին խոսելով՝ նշեց, որ աշխարհում անհնարին բան չկա. «Եթե մենք մեր երազանքը պահենք, որեւէ բան անհնարին չէ»։

Ինչ վերաբերում է նրան, թե խաղաղություն կարո՞ղ է հաստատվել այսօրվա առկա պայմաններում, նա հավելեց. «Երբ ձեզ խաղաղություն են ասում, բայց դա ներկայացնում են վախի մթնոլորտի մեջ, թե՝ այսպես չանենք, պատերազմ է լինելու, ուրեմն՝ դա խաղաղություն չէ։ Այս խաղաղությունը վախեցնելով են բերել, ուրեմն՝ եկեք այդ բառը մի օգտագործեք»։

Ըստ Թեւան Պողոսյանի` սխալի համար պատասխան են տալիս. «Երբ մարդ գիտակցում է, որ սխալ է արել, հրաժարական է տալիս ու հեռանում է, ոչ թե թատրոն է բեմադրում»։ Ահա այսպիսին էր նրա պատասխանը՝ 44-օրյա պատերազմում Նիկոլ Փաշինյանի թույլ տված սխալներին ի պատասխան:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում