Ադրբեջանը հերթական պահանջն է ներկայացրել հայկական կողմին. Գառնիկ Դանիելյան

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ մտավախություն ունի, որ Ադրբեջանով Հայաստան ներկրված ցորենով PR ակցիա կազմակերպելով՝ հասարակությանը հերթական զիջումներին են նախապատրաստում։

Առաջիկայում մենք կպարզենք, թե այդ մեկանգամյա եկած ցորենի իրական պատճառները որոնք են: Ես ենթադրություններ ունեմ, որ Ադրբեջանը հերթական պահանջն է ներկայացրել հայկական կողմին։ Տարածքների մասով Նիկոլ Փաշինյանն անոնսել է՝ ասելով, որ ՀՀ-ի տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է հետ վերադարձվեն, հերթական զիջումների նախապատրաստական փուլն է կազմակերպվում: Նիկոլ Փաշինյանի հայտարարած «անկլավների» իրավական հիմքերը չկան, բայց կարելի է ենթադրել, որ Կիրանցի նման դրանք միակողմանի կհանձնվեն Ադրբեջանին՝ դիմացը չստանալով Արծվաշենը: Եվ ընդհանրապես՝ եթե մի քանի վագոն ցորեն է եկել Ադրբեջանի տարածքով, դա դիվերսիֆիկացիա՞ է։ Կոմունիկացիաների ապաշրջափակում կարող է լինել այն պարագայում, երբ միաժամանակ բացվում են բոլոր ենթակառուցվածքներ ու ճանապարհները։ Սա չի կարելի համարել պատմական իրողություն։ Եթե դուք լսել եք Ադրբեջանի ԱԳ նախարարի ասուլիսը եւ նաեւ ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, նրանք խոսում են Հայաստանի Հանրապետությունից հերթական պահանջներ ներկայացնելու և այդ պահանջները բավարարելու մասին։ Այսինքն, մենք ունենք լրջագույն խնդիր, ու այդ լրջագույն խնդիրը թողած, ասում ենք՝ Ադրբեջանի տարածքով մի քանի վագոն ցորեն ենք ստացել՝ այն էլ անասնակեր։ Դա լո՞ւրջ է, սա համարում եք ձեռքբերո՞ւմ: Մինչդեռ անընդհատ Ալիեւն իր հարցազրույցների ժամանակ շեշտում եւ հիշատակում է, որ ադրբեջանցիները պիտի գան, վերադառնան։ Մենք պետք է հասկանանք, թե իրապես Ադրբեջանի նպատակները որո՞նք են։ Սա՞ է իրենց պատկերացրած խաղաղությունը, երբ Ադրբեջանն անընդհատ պահանջներ է ներկայացնում Սահմանադրության փոփոխության, Անկախության հռչակագրի չեղարկման, ադրբեջանցիների այստեղ բնակեցման. միջանցք բացելու, նաեւ տարածքային պահանջներ է ներկայացնում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում