Իլհամի լեղին վախից ճաքել ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
(ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՆԻԿՈԼԸ ԻՄ ՀԵՐՈՍՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ նարկոլոգների` բանից պարզվում ա, եթե Նիկոլը Աննայի «герой»- ն ա, ապա Աննան` Նիկոլի «героин»- ան ա:
**
ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ
(ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՃՅՈՒՆԸ ԱՐՏԱՇԻՐԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ կրիմինալիստների` Նիկոլը հանձնարարել է իրավապահներին ամեն գնով ճշտել, Պողոսը հաստատ ասել ա` «Պրիվետ Ռոբ», թե՞ չէ:
**
ՀՐԱԺԱՐՎԵԼՈՎ` ՉՀՐԱԺԱՐՎԵՑ
Ըստ թեոլոգների` Նիկոլի` ծնկած մեղքերի թողություն հայցելը առնվազն երսպաշտություն էր, քանի որ նրա ամենամեծ մեղքը` Ռոմանոսը, կանգնած էր:
**
ՏԱՔՍԻ, ՏԱՔՍԻ
«Յանդեքս» տաքսի ծառայությունից հայտնում են, որ Մայր Աթոռի կարգապահական հանձնաժողովի կողմից Տեր Տարոնին կարգալույծ անելուց հետո` Կրասնոդար քաղաքի իրենց «թեմի» կողմից նա վերաօծվել է եւ կրում է «տեր յանդեքս» անունը:
**
ԾԻԾԱՂԵԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ԱՅՍՔԱՆ ՏԽՈՒՐ ՉԼԻՆԵՐ
Ըստ ռազմական տեսաբանների` ասում են, երբ Նիկոլը իր ռազմական ռոբոտը ցույց ա տվել, Իլհամի լեղին վախից ճաքել ա:
**
ԳՈՎԱԶԴԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ` ԿԵՐ ՈՒ ՍՈՒՍ
Գյուղնախարարությունից հայտնում են, որ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ու Նիկոլը էն օրն են ընկել, որ մեկ ամիս Ադրբեջանի տարածքով գովազդած ցորենի փոխարեն ուզբեկները անասնակեր են ուղարկել, որ նրանք հաց թխեն, ուտեն, եւ նույնիսկ Գեւորգ Պապոյանը պատրաստ է առաջինն ինքն ուտի:
**
ԽՈՍՔԴ ԴԱՆԱԿՈՎ ԿՏՐԵՄ
(«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ»-Ի ՀԱՎԱՔԱՏԵՂԻՈՒՄ ՄԻ ԿԻՆ ՄՈՐԱՔՐՈՋԸ ԴԱՆԱԿՈՎ ՀԵՏՈՒՅՔԻՆ ԽՓԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Քննչական կոմիտեից հայտնում ե, որ «Կյանքի խոսքի» հավաքատեղիում իր մորաքրոջ կյանքի խոսքը դանակով կտրեց:
**
ՈՒԶՈՂԻ ՄԻ ԵՐԵՍՆ Ա ՍԵՎ, ՉՏՎՈՂԻ` ԵՐԿՈՒՍԸ
(ՆԻԿՈԼԸ ԱՐԾՎԱՇԵՆՆ ՈՒ ԱՆԿԼԱՎՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում աշխարհ ա, Իլհամը Նիկոլից ինչ շենով սկսվող տարածք կա՝ Արծվաշեն, Տիգրանաշեն, ուզում ա, էս տնաշենն էլ թուրքերին ա տալիս:

