ՀՀ վարչապետը լուրջ ռիսկեր է ձեռնարկում, մենք ուշադիր հետևում ենք․ Թուրքիայի տրանսպորտի նախարար

Միջազգային

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մասանկցել է Ալանիա քաղաքում 45 երկրից ժամանած 310 լրագրողների խորհրդի 5-րդ մեդիա հանդիպմանը։ Ուրալօղլուն անդրադարձել է այպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և Թուրքիայի ու Հայաստանի սահմանին գտնվող Ալիջան սահմանային անցակետին։ Նախարարը մասնավորապես նշել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի ու Ալիջան սահմանային անցակետի նախագծերը կվերակսահմանեն Թուրքիայի դերը տարածաշրջանային առևտրի ցանցում, հայտնում է Ermenihaber.am-ը։

 

Ըստ Ուրալօղլուի՝ «Զանգեզուրի միջանցքը» կստեղծի նոր առևտրային գիծ Ասիայից դեպի Եվրոպա՝ ուղղակիորեն կապելով Թուրքիան և Ադրբեջանը։

 

«Այն կկրճատի հեռավորությունները, կնվազեցնի ծախսերը և կամրապնդի Թուրքիայի տարածաշրջանային առևտրային հզորությունը»,- ընդգծել է նախարարը։

 

Անդրադառնալով Ալիջան սահմանային անցակետին՝ նախարարը նշել է, որ այդ անցակետի համար սկսվել են նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես նշել է, որ որոշակի ծրագրեր են կազմվել, այդ թվում՝ Ալիջան սահմանային դարպասի մոտ գտնվող կամրջի ներկայիս վիճակի գնահատման և նորի կառուցման վերաբերյալ։

 

«Ավարտին ենք հասցրել մեր ծրագրերը, այդ թվում՝ կամրջի ներկայիս վիճակի գնահատումն ու վերականգնումը։ Մենք արագորեն առաջ ենք շարժվում Ադրբեջանի ու Հայաստանի հետ միասին կոնսեսուսի գործընթացի ուղղությամբ։ Երբ ավարտվի խաղաղության գործընթացը, Ալիջան անցակետը կբացվի», – հայտնել է Ուրալօղլուն։

 

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության գործընթացից՝ Ուրալօղլուն նշել է, որ հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հետ։

 

«Այստեղ լուրջ կարգավորման գործընթաց է ընթանում։ Հատկապես Հայաստանի վարչապետը շատ լուրջ նախաձեռնություններ և ռիսկեր է ձեռնարկում։ Մենք ուշադիր հետևում ենք դրան».- հայտնել է նախարարը։

 

Ուրալօղլուի ձևակերպմամբ՝ նման զարգացումը կբարձրացնի «Զանգեզուրի միջանցք»-ի արդյունավետությունը և Չինաստանից Մեծ Բրիտանիա տանող առևտրային ուղին կդարձնի ավելի արդյունավետ։ Նաև հավելել է, որ. «Կարսի գիծը կձևավորի ոչ միայն Թուրքիայի, այլև Հարավային Կովկասի և Եվրասիայի ապագան»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում