«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ucom-ն աջակցում է Հայաստանում բարձր տեխնոլոգիական կրթության զարգացմանը

Տնտեսություն

Ucom-ի աջակցությամբ նոյեմբերի 17-ին Հայաստանում կանցկացվի Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին այս տարի կմասնակցեն 20 մասնակից՝ 19 երկրից։ Ucom-ն ավանդաբար հանդես է գալիս որպես միջոցառման գլխավոր աջակից։

Հայաստանում անցկացվող Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան Synopsys Armenia-ի նախաձեռնություններից մեկն է և միտված է խթանելու բարձր տեխնոլոգիական կրթության և միկրոէլեկտրոնիկայի ոլորտի զարգացումը։ Օլիմպիադան նախատեսված է մինչև 30 տարեկան երիտասարդ ճարտարագետների և ուսանողների համար և նպատակ ունի բացահայտել ու ոգեշնչել տաղանդավոր մասնագետներին, բարձրացնել հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ, ինչպես նաև ձևավորել գիտելիքներով, հմտություններով և համագործակցության ներուժով միավորված մասնագիտական գլոբալ համայնք։

«Ucom-ում մենք կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք ձևավորում են տեխնոլոգիական առաջատարների նոր սերունդ։ Բարձր տեխնոլոգիաներն այսօր մեր երկրի զարգացման ռազմավարական ուղղություններից են։ Կարևոր է ստեղծել այն միջավայրը, որտեղ երիտասարդ ճարտարագետները ու հետազոտողները հնարավորություն կունենան մրցել միջազգային դաշտում, ընդլայնել իրենց գիտելիքներն ու հմտությունները և կիրառել դրանք Հայաստանում», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Մրցույթն անցկացվում է երկու փուլով․ առաջին փուլը կազմակերպվում է մասնակից երկրների մակարդակով, իսկ հաղթողները մասնակցում են եզրափակչին՝ Հայաստանում։ Այս տարի եզրափակիչ փուլում կներկայացվեն Հայաստանը, Բրազիլիան, Էկվադորը, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Պարսկաստանը, Իսրայելը, Իտալիան, Հորդանանը, Լիբանանը, Պերուն, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Շրի Լանկան, ԱՄԷ-ն, ԱՄՆ-ն և Վիետնամը։

«Երկու տասնամյակ շարունակ Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կազմակերպումը Հայաստանում փաստում է մեր երկրի գերազանցությունը միկրոէլեկտրոնիկայի  ոլորտում  և նորարարների հաջորդ սերնդին հզորացնելու մեր հանձնառությունը։ Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներում անցկացված օլիմպիադայի առաջին փուլի հաղթողների ժամանումը Հայաստան՝  օլիմպիադայի եզրափակիչ փուլին և մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, ընդգծում է մեր երկրի ակնառու տեղն աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա», - նշել է Օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Օլիմպիադայի մասնակիցները մրցում են թվային ինտեգրալ սխեմաների նախագծման և թեստավորման, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծման և թեստավորման, կիսահաղորդչային սարքերի և տեխնոլոգիաների, ինչպես նաև ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական խնդիրների շուրջ։

Հաղթողները կհայտարարվեն նոյեմբերի 18-ին՝ «Ինժեներական քաղաքում»։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան