Հայտնի են թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառները
ՄիջազգայինTucker Carlson-ի հետ հարցազրույցը Թվիթերում (X) անցել է 3.000.000 դիտումը, իսկ Youtube-ում`380.000: Այս մասին հայտնում է «Մեր ձևով» ժողովրդական շարժումը։
Հիշեցնենք, որ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հարցազրույց էր տվել Թաքեր Կարլսոնին, որը հեռարձակվել էր ամ
Վրաստանի Սիգնագիի մունիցիպալիտետում թուրքական ռազմական C-130 բեռնատար ինքնաթիռի կործանման վայրում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Ինքնաթիռը տեղափոխել է F-16 կործանիչների մեխանիկական մասեր․ ինքնաթիռում 20 սպասարկման տեխնիկական աշխատակից է եղել։ Բոլորը ենթադրաբար մահացած են։
Թուրքիան Վրաստան է ուղարկել «Akinci» անվամբ անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)՝ վթարի վայրը հետազոտելու համար։ Նույն անօդաչու թռչող սարքը 2024 թվականին օգտագործվել է Իրանի նախագահական ուղղաթիռի վթարից հետո դրա որոնումների համար։
Լրատվամիջոցների հաղորդագրությունները նշում են, որ կործանված ինքնաթիռը երկար ժամանակ շահագործվել է և դրա վերջին խոշոր վերանորոգումը կատարվել է 2020 թվականին։
Մասնագետները նշում են, որ ինքնաթիռի կորպուսի վրա արտաքին ազդեցության հետքեր չեն եղել։
Ոչ պաշտոնապես նախնականորեն անվանվել են վթարի հնարավոր պատճառները՝
տեխնիկական անսարքություն, որը կապված է ինքնաթիռի երկարատև շահագործման և օդանավի կառուցվածքի հնարավոր կոռոզիայի հետ, որը թռիչքի ընթացքում բարձր ճնշման ազդեցության տակ կարող է հանգեցնել ոչնչացման,
Օդանավի ներքին հատվածի վնասը՝ բեռի ոչ պատշաճ ամրացման պատճառով։

