«ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԹՇՆԱՄՈՒ 80 - ԻՑ ԱՎԵԼԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ, ՓՐԿԵԼ ՎԻՐԱՎՈՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՆՎԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասարակություն

 2020 թվականի Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ՆՎԵՐ ՀԱՅԿԱԶԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էր։

Այսօր, նոյեմբերի 11-ը նրա ծննդյան օրն է, կդառնար 25 տարեկան։ Անմահ հերոսի հայրենի Տուֆաշեն գյուղում գտնվող հուշարձանին այցելեցին հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, Տուֆաշեն վարչական կենտրոնի ղեկավարը, աշխատակիցներ, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին։

Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Նվեր Գրիգորյանը ծնվել է 2000 թվականի այս օրը նոյեմբերի 11-ին, Շիրակի մարզի Արթիկի շրջանի Տուֆաշեն գյուղում։ Անմահ հերոսի բարեկամուհին, Iravunk. com -ի հետ զրույցում նշեց. - Նվերը հայրենի գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 2019-ին զորակոչվեց Հայոց բանակ ծառայության։ Ծառայել է ԼՂՀ Մարտակերտի զորամասում։

Պատերազմի ընթացքում զանգում էր ծնողներին ու միշտ ասում, որ ամեն ինչ կարգին է։ Շատ բարի, աշխույժ, աշխատասեր երեխա էր, շատ երազանքներ ուներ, ցավոք մնացին անկատար, ազատ ժամանակ սիրում էր նկարել, ինչպես նաև մեքենա վարել։ Չխնայելով ոչինչ, Նվերը խիզախաբար մարտնչել է Մարտակերտի, ապա նաև Մարտունու պաշտպանական դիրքերում։ Հրամանատարի զոհվելուց հետո իր վրա է վերցրել դասակի հրամանատարությունը, խիզախաբար ոչնչացրել է թշնամու 80 - ից ավելի զինվորների, հոկտեմբերի 29-ին փրկել է 20-25 վիրավոր ընկերների կյանքը ու իր պահած դիրքում զոհվել հերոսաբար, հոկտեմբերի 29-ին։ Երկար ժամանակ լուր չկար, անհետ կորած էր համարվում, մինչև հունվարի 15-ը»։

Դաժան պատերազմում ցուցաբերած արիության և խիզախության համար, Նվեր Հայկազի Գրիգորյանը, հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի։Հայրենի Տուֆաշեն գյուղի միջնակարգ դպրոցում բացվել է նրա անվան դասասենյակ։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում