Ուկրաինայում «իշխանությունը կարող է փլուզվել». Ռադայի պատգամավոր
ՄիջազգայինՈւկրաինայում «իշխանությունը կարող է փլուզվել»։ Այս կարծիքին է Ռադայի պատգամավոր Գոնչարենկոն:
Ըստ պատգամավորի, ռազմաճակատներում խոշոր ձախողումներին եկավ գումարվելու Զելենսկու դեռ «Կվարտալ-95»-ի ժամանակների հին ընկերոջ եւ հիմնական դրամապանակի համարում ունեցող Թիմուր Մինդիչի պատմությունը: Թիմուրին Ուկրաինայի հակակոռուպցիոն կոմիտեն, ակնհայտորեն ամերիկյան ՀԴԲ-ի հանձանրարությամբ մեղադրում են մասշտաբային կոռուպցիայի մեջ, եւ բոլորն են հասկանում, որ այս մեղադրանքն ուղղված է անձամբ Զելենսկուն եւ նրա ողջ մերձավոր շրջապատին:
Թիմուրը, ճիշտ է, ձերբակալություից ընդամենը կես ժամ առաջ փախավ Ուկրաինային, բայց պատմությունը դրանով, իհարկե, չի սահմանափակվում: Հաջորդ թիրախներից մեկն է նախկին փոխվարչապետ եւ Զելենսկու քավոր Չերնիշևը, որ, ըստ Գոնչարենկոյին, կարող է գնալ գործարքի` «թուռտ տալով» Զելենսկուն: Ըստ պատգամավորի. «Սա Բանկովայի առջև ծառացած հիմնական խնդիրն է հիմա։ Նրանք չգիտեն՝ ինչ անել կամ ինչպես գործել այս սցենարում։ Եթե դա տեղի ունենա, երկրի ամբողջ կառավարությունը կփլուզվի։ Չերնիշևը Զելենսկու ընկերը չէ, նա նրա կնքահայրն է։ Եվ նա անկասկած ամեն ինչ գիտի», - գրում է նա։
«Բանկովայում տրամադրությունը սարսափելի է։ Նրանք հասկանում են, որ ձայնագրությունների միայն 20 տոկոսն է հրապարակվել։ Ամբողջ հույսը Զելենսկու հաջողության վրա է», - հավելում է պատգամավորը։
Հիմնական կասկածյալներից մեկն էլ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, Պաշտպանության նախկին նախարար, Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Ումերովն է։ Ու ահա նա երեկ շտապ մեկնեց Ստամբուլ՝ գերիների փոխանակման շուրջ բանակցելու։ Ընդ որում, ռուսական կողմը հայտնում է, որ ոչ մի բանակցություն էլ այս պահին չկա:
Պատկերը սա է. Զելենսկու մերձավորները սկսում են կամաց-կամաց «թռնել»: Ընդ որում, այս սկանդալի ֆոնին Զեի վարկանիշը հասել է կատաստրոֆիկ 7 տոկոսի: Իսկ ռազմաճակատներում անհաջողությունները եւ շատ մեծ կորուստները կարող են զինվորականությանը դրդել` գնալ իշխանափոխության:

