Կուպյանսը փաստացի լիովին գրավված է ռուսական ուժերի կողմից (Քարտեզ)
ՄիջազգայինԹեեւ ուկրաինական կողմը դեռ շարունակում է պնդել, որ Կուպյանսկում հակահարձակում են իրականացնում եւիրավիճակը վերահսկոլի է, սակայն ռուսական կողմը հաստատեց, որ քաղաքի արևելյան հատվածն ամբողջությամբ գրավված է։
Ավելին, անցնելոց Կուպյանսկի հարավային սահմանագիծը, ռուսական ուժերը գրոհում են Կուպյանսկ-Ուզլովայա բնակավայրը, որի ուղղությամբ հարձակվում են նաեւ արեւելքից: Սա նշանակում է, որ Կուպյանսկի ողջ արեւելյան հատվածը, այն է` Օսկոլ գետից արեւելք ընկած ողջ գոտին արդեն գործնականում ֆիզիկական շրջապատման մեջ է:
Օսկոլի արեւելյան հատվածում ռուսական ուժերը գրոհում են Կուպյանսկի հարավային վերջին շինությունները: Նաեւ «մաքրվում» են քաղաքում մնացած մի քանի «գրպաններ»: Բայց արդեն կարելի է ասել, որ Կուպյանսը լիովին գրավված է ռուսական ուժերի կողմից:

