Սա «Մեծ թուրանի» ծրագիրն է, որն իրականացվում է. Եղոյան
ՆերքաղաքականՀետեւողականորեն փլուզում են երկրի կարեւորագույն ինստիտուտները՝ բանակ, եկեղեցի, կրթություն… «Իրավունք TV»-ի տաղավարում «Հայոց Հայրենիք» կուսակցություն նախագահ ԱՆԱՀԻՏ ԵՂՈՅԱՆԸ, անդրադառնալով վերոնշյալին, ասաց, որ սա հրահանգ է, որը կատարում է ներկայիս իշխանությունը:
— Ընդ որում՝ սա հրահանգ է թուրք-ադրբեջանական լծակների կողմից: Ի՞նչ է նշանակում, մենք պետք է բանակ չունենանք: Մենք չեն կարող բանակ չունենալ: Ցանկացած պետություն ունի իր բանակը, առավել եւս՝ մենք, քանի որ ապրում ենք այնպիսի հարեւանների հետ, որոնք ամեն րոպե կարող են վտանգել մեր երկրի անվտանգությունը: Հետեւաբար, հասկանում ենք, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը եկել է ոչ թե պետություն կառուցելու, այլ այն վերջնական փլուզելու: Կարծես, գործող իշխանությունն ամբողջովին նվիրված է Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությանը: Մենք կանգնած ենք լրջագուն խնդիրների առջեւ եւ ունենք տարածքային կորուստներ, բանակի կորստի վտանգ: Սա պանթուրքական «Մեծ Թուրանի» ծրագիրն է, որն իրականացվում է:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

