Նպատակը պետք է մեկը լինի՝ այս իշխանության հեռացումը. Մովսիսյան

Ներքաղաքական

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել ենք Երեւանի ավագանու անդամ, «Արդար Խոսք» կուսակցության նախագահ ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ:

Ինչպե՞ս կբնութագրեք ներկայիս նեքաղաքական դաշտը՝ հաշվի առնելով վերջին իրադարձություններն ու առկա մարտահրավերները:

— Կարծում եմ՝ Հայաստանում գոյություն չունի ներքաղաքական վիճակ, քանի որ գոյություն չունի քաղաքականություն՝ ո՛չ ներքաղաքական եւ ո՛չ էլ արտաքին քաղաքական, ինչը եւ հիմնական պատճառ դարձավ հիմնելու «Արդար Խոսք» կուսակցությունը: Այդ բացակա ներքաղաքական իրավիճակի պատճառով, մենք այսօր չունենք Արցախ եւ ունենք բռնի տեղահանված արցախցիներ, ովքեր զրկված են իրենց ամսական վճարներից: Այդ չեղած քաղաքականության արդյունքում մենք տեսնում ենք, թե ինչպես է թանկանում ամեն բան: Իսկ արտաքին քաղաքականության մեջ, միանշանակ ձախողում ենք: Մի այնպիսի կարգավիճակում ենք հայտնվել, որ արեւմտամետ, եվրոպամետ, ռուսամետ խոսույթները դարձել են հիմնական սկզբունք, սակայն մեր առաջնահերթությունը պետք է լինի հայամետության մեջ, առաջնորդվենք մեր ժողովրդի շահերով: Իսկ փոխարենը տեսնում ենք, որ յուրաքանչյուր օրենք ու նախագիծ, ինչը կյանքի է կոչվում, չի բխում ժողովրդի շահերից: Օրինակները բազում են: Լինելով Երեւան քաղաքի ավագանու անդամ` կարող եմ ասել, որ նույնիսկ քաղաքապետարանում, որեւիցե նախագիծ ի շահ քաղաքացու չի լինում: Դա լինի աղբահանության, կարմիր գծերի, գույքահարկի, թե տրանսպորտի թանկացումները: Նույն բանը կատարվում է Ազգային ժողովում՝ նախագծերի հետ կապված: Հետեւաբար, ներկայիս քաղաքականությունը, չի բարելավում ժողովրդի կարգավիճակը, այլ, կարծես, օգուտ է տալիս թշնամի պետությանը:

Այսինքն` ներկայիս իշխանությունը ծառայում է ա՞յլ ուժերի:

— Ներկայիս իշխանությունն իր քայլերով չի թողնում այլ կարծիք: Ամեն օր քարոզում են թշնամու հետ բարեկամություն եւ խաղաղություն, սակայն լավ գիտենք, որ Ադրբեջանի հետ մենք որեւիցե խաղաղություն չենք կարող ունենալ, քանի որ մեր զոհերի արյունը երբեք չի չորանա: Մենք Բաքվում ունենք գերիներ, ունենք անհետ կորածներ: Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Իհարկե, ցանկացած գիտակից մարդ ձգտում է խաղաղության, սակայն ամենից կարեւորն այն է, որ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, սակայն կզած վիճակում խաղաղություն չեն մուրում: Դա խոսում է հայի կարգավիճակի մասին՝ արտաքին քաղաքականության մեջ:

Արցախցիների վնասը փոխհատուցելու հարցում Ձեր կուսակցությունը դիմեց Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան: Ի՞նչ փուլում է այդ գործընթացը:

— Այո, իրավացի եք, մենք դիմեցիքն ՄԻԵԴ` վնասի գոնե որոշակի փոխհատուցման հայցով, սակայն ներկայիս իշխանությունը խնդիր առաջացրեց: Խնդիրն այն էր, որ Եվրադատարանից մեզ տեղեկացրին, որ ձեր երկիրը գտնվում է խաղաղության բանակցությունների մեջ, եւ որեւէ տարաձայնություն չկա: Այնպես որ, այդ իրենց ներկայացրած խաղաղությունը պարզապես միֆ է:

— Ինչպե՞ս կորակեք Եկեղեցու եւ եկեղեցականների դեմ իշխանության կողմից իրականացվող արշավը:

—Սկսեմ այնտեղից, որ ազատ խոսքի իրավունքը վերացել է Հայաստանում, եւ դա վերացրել է իշխանությունը: Այսինքն, իրենք կարող են ասել ինչ կկամենան եւ առանց պատասխանատվություն կրելու, իսկ մեկը, ով կարտահայտի նույնիսկ իր դիրքորոշումը կարող է դատապարտվել: Մենք տեսնում ենք, թե ինչպես են համայնքապետեր եւ եկեղեցականներ կալանավորովում այս օրերին: Եվ դա սկսվել էր վաղուց: Հիշենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արշավը սկսելու է Էջմիածնից, եւ չի բացառվում, որ մոտ ապագայում էլ փորձի ավարտին հասցնել ի շահ իր ծրագրերի: Նիկոլ Փաշինյանը Վեհափառին մեղադրում է կուսակրոնությունը խախտելու մեջ: Հակառակ կողմից, այսինքն՝ Վեհափառի կողմից, որեւիցե խոսք, հակադարձում չի հնչել, որը բոլորս ցանկանում ենք լսել: Հուսով եմ, որ Վեհափառն իր խոսքը վերջապես կասի, քանի որ երբ դպրոցական դասագրքերից հանեցին եկեղեցու պատմությունը, Վեհափառը լռեց, իր ամանորյա ուղերձը Հանրայինով հանեցին, էլի լուռ էր, հիմա էլ արշավը հասել է «Շողակաթ» հեռուստաընկերությանը, կրկին լռում է: Անշուշտ, լավ է եւ պարտադիր, որ ժողովուրդը պայքարում է եկեղեցու համար, սակայն Վեհափառի խոսքը, որն ամենակարեւրը պետք է լինի՝ չկա: Նա պետք է ամեն կերպ խնդիրը լուծի եւ չտանի քաղաքացիների բախման, քանի որ նախադեպն արդեն ունենք՝ ի դեմս Հովհաննավանքի: Կարգալույծ եղածը պատարագ է տալիս, որը խայտառակություն է եւ մեզ հարիր չէ: Սա պետք է շտկվի՝ Վեհափառի խոսքով, միջամտությամբ: Լռությունը շատ երկարեց:

Երկու տասնյակից ավել կուսակցություններ 2026 թվականի ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել: Եթե նրանց նպատակը մեկն է՝ հեռացնել ներկայիս իշխանությանը, արդյո՞ք առավել արդյունավետ չէր լինի, որպեսզի միավորվեին եւ չկրկնեին 2021-ի ընտրությունների սխալը:

— Այո՛, նպատակը պետք է մեկը լինի՝ այս իշխանության հեռացումը: Սակայն եկեք հասկանանք մեր ներքաղաքական հիմնական խնդիրը որն է. ըստ իս, ներկայիս ընդդիմության կազմն է: Տեսնում ենք, թե ԱԺ-ում ինչ է կատարվում: Ընդդիմությունն իր դերակատարությունը չի ունենում եւ հետեւաբար կաղում է` մեղմ ասած: Ու նկատենք, որ պայքարը ոչ միայն ընդդիմությունն ընդդեմ իշխանության է, այլ նաեւ ընդդիմությունը ընդդիմության հետ է: Երբ «Արդար Խոսք» կուսակցությունը Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար կազմակերպեց մեծ հանրագումար, ոչ մի ընդդիմադիր լրատվական այն չլուսաբանեց՝ բացի «Իրավունք» թերթից: Սա շատ բանի մասին է խոսում:

Այնուհանդերձ, ի՞նչ եք կարծում՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման հնարավորություն դեռ կա՞:

— Կարծում եմ՝ այո: Կլինեն դաշինքներ, սակայն դրանք կլինեն դուստր կուսակցությունների հետ, որոնք հատուկ հենց այդ պահի համար էլ ստեղծվել են: Մինչ 2026 թվական, դեռ շատ խմորումներ կլինեն, սակայն ընտրություններից առաջ կկազմվեն դաշինքներ եւ կներկայանան որպես ընդդիմադիրներ, ինչպես եղավ քաղաքապետի ընտրություններին: Սակայն բոլորս էլ լավ տեսնում ենք, թե ինչ է կատարվում, օրինակ, քաղաքապետարանում:

Ձերբակալվեցին համայնքապետեր, վերջինը՝ Մասիսի համայնքապետ Դավիթ Հարութունյանն էր: Աղմուկ բարձրացավ, բոլորը հավաքվեցին, իրենց բողոքի խոսքն ասացին: Ու վերջ՝ աղմուկը մարեց: Ինչո՞վ է այս անտարբերությունը բացատրվում, ինչո՞ւ մինչեւ վերջ մարդիկ չեն պայքարում:

— Մեր կուսակցության հիմնասյուները երեքն են՝ ազատություն, արդարություն եւ ամենակարեւորը՝ արժանապատվություն: Թե ինչու եմ Ձեր հարցին այսպես պատասխանում, բացատրեմ: Այսօր իշխանությունը փորձում է խլել այս երեք արժեքները ժողովրդից, որը կարող է շատերին դարձնել անտարբեր: Պետք է ամեն կերպ վերականգնել ժողովրդի մեջ պայքարի ուժը, քանի որ տեսնում ենք, թե ցանկացած երեւույթ, որը կարող է ի վնաս ազդել մեր պետականության, ինքնության վրա, ժողովուրդը դրա դեմ պայքարում է 1-2 օր: Դա անտարբերության հետեւանքն է, որը ստեղծել է իշխանությունը: Պետք է օրինական դաշտով՝ ընտրությունների միջոցով հասնել նրան, որ շատերը հասկանան՝ պետությունը խամաճիկ չէ, քաղաքացին էլ տուգանքի մատերիալ չէ:

«Արդար Խոսք» կուսակցությունը մասնակցելո՞ւ է 2026-ի ընտրություններին:

— Այո, մասնակցելու ենք եւ նոյեմբերի 23-ին ունենալու ենք ժողով, որից հետո կհրապարակենք մեր կուսակցության վարչապետի թեկնածուի անունը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում