Քոչարյանը ոչ թե հավատում է, որ ընտրություններով կարող է գալ իշխանության, այլ հույս ունի նորից ձայներ գնել. Խաչատրյան

Ներքաղաքական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել եւ անդրադարձել 44-օրյա պատերազմի պատճառներին, իշխանության՝ այդ օրերին թույլ տված սխալներին, խոսել է 2020-ի նոյեմբերի 9-իեւ 2025-ի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան փաստաթղթերից։ «Իրավունք»-ի հետ զրույցում հարցազրույցից իր տպավորությունների մասին է խոսել Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ՈՎ ՍԿՍՎԱԾ ՈՒ ՄԱՐՏԻ 1-ՈՎ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄՆ ԱՎԱՐՏԱԾ ՄԵԿՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԽՈՍԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

Ըստ ՀՀ երկրորդ նախագահի` Հայաստանի Հանրապետությունում ամենից խաղաղ տարիները եղել են հենց իր նախագահության տարիները ունեցել ենք ամենից քիչ զոհեր, ընդհանրապես տարածքային կորուստներ չենք ունեցել եւ ունեցել ենք մի շարք այլ հաջողություններ տնտեսական ոլորտում։ Ի՞նչ կասեք այս մասին:

— Ես այդ տարիների մասին բոլորովին այլ ընկալում ունեմ՝ հոկտեմբերի 27-ով սկսված ու մարտի 1-ով իր պաշտոնավարումն ավարտած մեկն ընդհանրապես իրավունք չունի խոսել խաղաղության ու տնտեսական հաջողությունների մասին: Ռոբերտ Քոչարյանը ՀՀ տնտեսական ու մարդկային ներուժը հանել էր վաճառքի՝ գնելու իր իշխանությունը, նրա պատկերացրած խաղաղությունը ՌԴ-ին հանձնված մոնոպոլիաներն էին, նույնիսկ պաշտոնավարման վերջին օրերին հասցրեց 20 տարով ՌԴ-ի կոնցեսիոն կառավարմանը հանձնել հայկական երկաթուղին, արդեն չեմ ասում Իրան-Հայաստան գազատարի տրամաչափը նեղացնելու ու, ի վերջո, դարձյալ ՌԴ-ին՝ Գազպրոմին, հանձնելու «Գույք պարտքի դիմաց»-ի մասին, որ խայտառակ համաձայնագիր էր, նույնիսկ ՀՀ պաշտպանական արդյունաբերությունը օտարելու փաստաթղթում կետ չկար հետագա պարտադիր շահագործման մասին: Սա՞ էր խաղաղությունը: Թե՞ բանակի զարգացումը կասեցնելն էր խաղաղությունը: Գուցե 2004-ի ապրիլի 12-ն էր «խաղաղությունը», որ դե ֆակտո պատերազմ էր ժողովրդի դեմ: Հենց այդ օրը «Հանրապետություն» կուսակցության գրասենյակը ու գրասենյակում գտնվողներին, այդ թվում՝ Արտակ Զեյնալյանին ու ինձ վայրագ ծեծելով տարան ոստիկանություն: Դա՞ է Ռոբերտ Քոչարյանի «խաղաղությունը»: Աներկբա է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տասնամյակը եղել է ՀՀ ռազմական, տնտեսական, ամենակարեւորը՝ ինքնիշխանության նահանջի 5+5 տարիների ժամանակաշրջան, որի ամենաբնորոշ բնութագիրը փաստն է, որ նա երբեւէ չի ընտրվել:

«ՇԱՏ ԲՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ Է, ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՈԿ Է ԱՊՐՈՒՄ ՈՉ ԹԵ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԻ ՄԱՍԻ ԿՈՐՍՏԻ ՀԱՄԱՐ, ԱՅԼ՝ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԳԱԼՈՒ»

Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ իր համար ամենամեծ շոկը եղել է 2021 թվականի ընտրությունների արդյունքները, որովհետեւ պարտություն բերած, այդքան մեծ զոհեր բերած մարդը չպիտի վերընտրվեր։ Ինչպե՞ս հասկանալ, որ նման շոկ ապրած քաղաքական գործիչը կրկին հավատում է, որ ընտրություններով հնարավոր է հասնել այս իշխանության փոփոխության եւ գալ իշխանության:

— Ամենամեծ շոկը Ռոբերտ Քոչարյանի համար պետք է լիներ հենց 2020-ի պարտությունը, բայց նա հազիվ թե շոկ ապրեր սպանված զինվորների ու քաղաքացիների համար: Կամ ընդուներ, որ ինքն էլ է մեղավոր: Գիտե՞ք, շատ բնութագրական է, որ Ռոբերտ Քոչարյանը շոկ է ապրում ոչ թե իր հայրենիքի մի մասի կորստի համար, այլ՝ իր իշխանության չգալու: Նրա պես շոկ ապրել է մեկ էլ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը... Հավատացեք՝ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե հավատում է, որ ընտրություններով կարող է գալ իշխանության, այլ հույս ունի, որ նորից ձայներ է գնելու, մոլորեցնելու, ստելու է ու ապավինելու է իր մայր Ռուսիային ու Հայաստանում գործող տրոյական ձիերի 5-րդ շարասյանը: Չի ստացվելու: «Խորտակված պատրանքներ» մաս 2՝ առաջարկում եմ այս վերնագրով գիրք գրել 2026-ի ընտրություններից հետո:

— Եթե մեր ժողովուրդն ուզում է իմանալ ճշմարտությունը, ուրեմն՝ պետք է իր ընտրությունը ճիշտ անի 2026 թվականին այս չարությամբ լցված իշխանությունը չպետք է իշխանության գա։ Այս համոզմանն է Ռոբերտ Քոչարյանը: Այս մտքի հետ համամի՞տ եք:

— Զարմանալին Ռոբերտ Քոչարյանի տեսակետը չէ, զարմանալին այն է, որ նման հարց տալիս եք ինձ՝ «Հանրապետություն» կուսակցության բազմամյա անդամի, որ տասնյակ առիթներ է ունեցել թե Ռոբերտ Քոչարյանի, թե իր տասնամյակի մասին կարծիք հայտնելու: «Մինչեւ քոքը մաշցնելու» թեզն էլ, երեւի, մեծ մարդասիրության դրսեւորում էր՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի: Այո, 2026-ին իշխանության չպետք է գան չարությամբ լցված ուժերը, եւ դա առաջին հերթին վերաբերում է հենց Ռոբերտ Քոչարյանին, որ ոչ միայն չարության, այլեւ Արցախի ու Հայաստանի նկատմամբ թշնամանքի էտալոն է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում