Վաշինգտոնի օդանավակայանում ուղևորներով ավտոբուսը բախվել է տերմինալին․ 18 մարդ տուժել է
ՄիջազգայինԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի օդանավակայանում տեղի է ունեցել միջադեպ՝ ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ։ Ինչպես հայտնում է The Sun-ը, օդանավակայանի ավտոբուսը բախվել է տերմինալի շենքին՝ տուժեցնելով 18 ուղևորի։
Պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին՝ երբ People’s ավիաընկերության ուղևորները տեղափոխվում էին ինքնաթիռից դեպի շենք։ Վնասվածք ստացածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, և կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայությունները և օդանավակայանի անվտանգության մասնագետները։ Վթարի պատճառները պարզվում են։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոս Անջելեսի օդանավակայանում մեկ այլ միջադեպի ժամանակ օդաչուն խախտել էր դիսպետչերի հրահանգները և գրեթե բախվել մեկ այլ ինքնաթիռի։

