Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Վրաստանում կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում եղել է 20 զինծառայող
ՄիջազգայինԹուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Վրաստանում կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում եղել է 20 զինծառայող, և որոնողական աշխատանքները շարունակվում են։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի կործանման փաստը։ Թուրքական ինքնաթիռը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կործանվել է Վրաստանի և Ադրբեջանի սահմանին։

