Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
ՀասարակությունԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։
«Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 296-ի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 31.10.2025 թվականին մեղադրյալ Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- մանրամասնել են դատախազությունից:
Նա մեղադրվում է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և փողերի լվացման մեջ:

