ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Պավել Պոպովը իրեն մեղավոր չի ճանաչել «Պատրիոտ» զբոսայգուց միջոցների յուրացման,կաշառակերության և այլ հանցագործությունների մեջ

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար և բանակի գեներալ Պավել Պոպովը իրեն մեղավոր չի ճանաչել «Պատրիոտ» զբոսայգուց միջոցների յուրացման, ինչպես նաև կաշառակերության և այլ հանցագործությունների մեջ։ Նա այդ հայտարարությունն արել է 235-րդ կայազորի ռազմական դատարանի նիստում՝ մեղադրող կողմի մեղադրական եզրակացության հրապարակումից հետո, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

«Իմ պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել մեղադրանքի որևէ կետով»,- պարբերկանին հայտնել է մեղադրյալի փաստաբան Դենիս Սագաչը։

Ավելի վաղ դատարանը փակել էր դատավարությունը պետական ​​մեղադրողի խնդրանքով. վերջինս հայտարարել էր, որ նյութերը «ծառայողական գաղտնիք համարվող տեղեկություններ են պարունակում»։

Քննիչները կարծում են նաև, որ 2014-2024 թվականներին Պավել Պոպովը «Бамстройпуть» ԲԲԸ-ի գործադիր տնօրենից 45 միլիոն ռուբլի կաշառք է ստացել՝ Ֆրունզենսկայա առափնյա գոտու բնակարանի և Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենայի անվճար օգտագործման տեսքով։ Ըստ փաստաթղթերի՝ դրա դիմաց նա շինարարական աշխատանքների ընթացքում ընդհանուր հովանավորություն է խոստացել։

Ըստ քրեական գործի՝ 2020-2024 թվականներին Պոպովը շինծու կերպով մի քանի մարդու է աշխատանքի վերցրել «Պատրիոտ» այգում, որոնց թվում՝ իր հարսին՝ Ակսինյա Պերեբաևային։ Աշխատակիցները, ենթադրաբար, ստացել են աշխատավարձ, բայց իրականում չեն կատարել իրենց աշխատանքը։ Պետությանը պատճառված վնասը գնահատվում է ավելի քան 8 միլիոն ռուբլի։

Գեներալի տան խուզարկության ժամանակ ռազմական քննիչներն առգրավել են հրազեն և զինամթերք, որոնք, ենթադրաբար, անօրինական կերպով են պահվել։ Դատարանը առգրավել է Պավել Պոպովի ավելի քան 100 միլիոն ռուբլի արժողությամբ գույքը։ «Պատրիոտ» պարկի նախկին տնօրեն Վյաչեսլավ Ախմեդովը և Պաշտպանության նախարարության նորարարական զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Շեստերովը, որոնք մեղավոր են ճանաչվել, դատապարտվել են համպատասխանաբար հինգ և վեց տարվա ազատազրկման։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում