ԻՆՉՈՒ ԲԱՅՐԱՄՈՎԸ ՆՈՐԻՑ «ՓՈՒՌԸ ՏՎԵՑ» ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Միջազգային

44-օր­յա պա­տե­րազ­մում, Հա­յաս­տա­նի պար­տութ­յան հետ կապ­ված, մինչ Ա­լիե­ւը Բաք­վում հա­վա­քել էր դաշ­նա­կից­նե­րին եւ շքերթ էր ա­նում, Հա­յաս­տա­նում մի շարք փա­կագ­ծեր բաց­վե­ցին: Այդ թվում, պա­տե­րազ­մի սպաս­ված լի­նե­լու մա­սին հայ­տա­րա­րութ­յուն­ներ հնչեց­րին ինչ­պես ՀՀ եր­րորդ, այն­պես էլ երկ­րորդ նա­խա­գահ­նե­րը՝ ակ­նար­կով, որ տե­ղի ու­նե­ցա­ծը դի­տա­վո­րութ­յուն էր:

ԳՈՐԾԱԿԱԼԻՆ ՎԱՅԵԼ ԱՐԱՐՔՆԵՐ

Օ­րի­նակ, ըստ Ռո­բերտ Քո­չար­յա­նի. «Ա­մեն ինչ ար­վում էր պա­տե­րազմ հրահ­րե­լու հա­մար։ Ա­ռա­ջի­նը բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի ձա­խո­ղումն էր, ո­րը ե­ղավ Հա­յաս­տա­նի նա­խա­ձեռ­նութ­յամբ, Հա­յաս­տանն ա­ռա­ջին ան­գամ հրա­ժար­վեց բա­նակ­ցել»: Դ­րան գու­մա­րած՝ այն, ինչ ար­վում էր բա­նա­կի հետ՝ սկսած 2018-ից, բե­րեց բա­նա­կի շեշ­տա­կի թու­լաց­մա­նը, ին­չը եւս մեկ հան­գա­մանք էր, ո­րը հաշ­վար­կում էր Ադր­բե­ջա­նը: Դ­րան էլ գու­մա­րած՝ ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վատ­թա­րա­ցում­նը. «ՀԱՊԿ-ի հետ կոնֆ­լիկ­տի մեջ մտնելն էր, ՀԱՊԿ գլխա­վոր քար­տու­ղա­րի նկատ­մամբ քրեա­կան հե­տապն­դումն էր»: Կարճ ա­սած, ըստ Քո­չար­յա­նի, ե­թե ՀՀ ղե­կա­վա­րը լի­ներ գոր­ծա­կալ՝ «կա­ներ ճիշտ այն քայ­լե­րը, ո­րը հի­մա տես­նում ենք»:

ՀՀ ղե­կա­վա­րը «գոր­ծա­կալ էր», թե ինչ, ինչ­պես ա­սում են՝ «հեր­ձու­մը ցույց կտա», երբ տե­ղի ու­նե­նա իշ­խա­նա­փո­խութ­յուն, եւ այդ տա­րի­նե­րի անց ու դար­ձը փոր­ձա­գի­տա­կան զննութ­յան են­թարկ­վի: Բայց մինչ այդ, Բաք­վից այս պատ­մութ­յան հետ կապ­ված ակ­նարկ­ներ հնչե­ցին, ո­րոնք ար­դեն իսկ ոչ թե միայն անց­յա­լի, այլ նաեւ ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րի հետ կապ­ված են շատ լուրջ մտո­րում­ներ ա­ռա­ջաց­նում: Այս­պես, Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար Բայ­րա­մո­վը փաս­տա­ցի հաս­տա­տեց, որ այս ողջ պատ­մութ­յու­նը սկսել է ձե­ւա­վոր­վել Փա­շին­յա­նի եւ Ա­լիե­ւի ա­ռա­ջին հան­դի­պու­մից սկսած: Հի­շեց­նենք, խոս­քը ժա­մա­նա­կին մեծ աղ­մուկ հա­նած՝ Դու­շան­բեի հան­դիպ­ման մա­սին է, կամ, այս­պես ա­սած՝ «Դու­շան­բեի լիֆ­տի», ո­րով Նի­կոլն ու Ա­լիե­ւը վե­րու­վար էին ա­նում: Եվ այն, որ այդ «լիֆ­տը» Հա­յաս­տա­նի գլխին ար­հա­վիրք էր դառ­նա­լու, դեռ այն ժա­մա­նակ խո­սե­լու ա­ռիթ­ներ քա­նիցս ու­նե­ցել ենք: Ու հի­մա, կրկնենք, Բայ­րա­մովն է փա­կագ­ծեր բա­ցում, թե ինչ է տե­ղի ու­նե­ցել: Ըստ նրա, 2018թ. սեպ­տեմ­բե­րին Դու­շան­բեում տե­ղի ու­նե­ցած հան­դիպ­ման ժա­մա­նակ Ա­լի­եւը հայ­տա­րա­րել էր, որ խնդի­րը պետք է լուծ­վի, եւ­ որ «ադր­բե­ջա­նա­կան հո­ղե­րը պետք է ա­զա­տագր­վեն»: Փա­շին­յա­նի ռեակ­ցիան, Բայ­րա­մո­վի խոս­քով՝ բա­վա­կա­նին կա­ռու­ցո­ղա­կան էր. նա ա­սել է. «Ես նոր եմ իշ­խա­նութ­յան ե­կել եւ կ­ձեռ­նար­կեմ անհ­րա­ժեշտ քայ­լե­րը հա­կա­մար­տութ­յու­նը լու­ծե­լու հա­մար»: Միայն թե այդ խոս­տումն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար խնդրել է դա­դա­րեց­նել սահ­մա­նին կրա­կոց­նե­րը: Դ­րա­նից հե­տո, ար­դեն 2019 թվա­կա­նի մար­տի 29-ին Վիեն­նա­յում ԵԱՀԿ Մինս­կի խմբի միջ­նոր­դութ­յամբ տե­ղի ու­նե­ցած հան­դիպ­ման ժա­մա­նակ, ըստ Բայ­րա­մո­վի, Նի­կոլ Փա­շին­յանն ամ­բող­ջո­վին փո­խում է իր դիր­քո­րո­շու­մը՝ բա­ցա­հայտ հայ­տա­րա­րե­լով, որ ին­քը չի կա­րող լու­ծել այդ հար­ցը (ղա­րա­բաղ­յան հա­կա­մար­տութ­յու­նը) եւ­ որ չի լու­ծե­լու այն: «Ընդ ո­րում, նա շատ հե­տաքր­քիր փաս­տարկ է բե­րում. «Ե­թե ես դա ա­նեմ, ինձ կսպա­նեն»։ Եվ նույ­նիսկ հռե­տո­րա­կան հարց է տա­լիս Ա­լի­եւին»»:

Բայ­րա­մո­վի այս պատ­մութ­յու­նը հե­տեւ­յալ տրա­մա­բա­նութ­յանն է տա­նում. դեռ հա­զիվ իշ­խա­նութ­յան ե­կած, Փա­շին­յանն ար­դեն պատ­րաստ էր ա­ռաջ շարժ­վել ա­լիեւ­յան` «ադր­բե­ջա­նա­կան հո­ղե­րը պետք է ա­զա­տագր­վեն» սցե­նա­րով: Մեկ «չնչին» բան էր խան­գա­րում՝ Փա­շին­յանն ի զո­րու չէր այդ կերպ հար­ցի լու­ծում տալ: Նախ, դեռ կար ՀԱՊԿ-ի գոր­ծո­նը, ո­րի հետ դեռ չէր հասց­րել հա­րա­բե­րութ­յուն­նե­րը լիո­վին փչաց­նել: Այն է՝ Ռու­սաս­տա­նը դեռ վե­րահս­կում էր ի­րա­վի­ճա­կը: Քո­չար­յա­նի ա­սած՝ «բա­նա­կի շեշ­տա­կի թու­լա­ցու­մը» դեռ այն կե­տին չեր հա­սել, որ հո­ղե­րը հանձն­վեին: Վեր­ջա­պես, թեեւ ի­րա­կա­նաց­վեց «Տու­շոն­կա Ման­վել» տրա­գի­կո­մե­դիան, բայց երկ­րա­պա­հը դեռ մնում էր կա­րե­ւոր գոր­ծոն: Բայց ար­դեն կար այդ ա­մե­նը թու­լաց­նե­լու դի­նա­մի­կան, որն էլ հասց­րեց 2020թ. սեպ­տեմ­բե­րին: Այ­սինքն, Բայ­րա­մովն ըն­դա­մե­նը հաս­տա­տում է, որ այս ամ­բող­ջա­կան գոր­ծըն­թա­ցի հիմ­քը դրվել է դեռ 2018թ.-ից, եւ խոս­քը հե­տե­ւո­ղա­կան գոր­ծըն­թա­ցի մա­սին է, որ­տեղ ա­մեն մի հա­ջորդ քայ­լը ի վնաս Հա­յաս­տա­նի էր:

ԱՀԱ ԵՎ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ

Հա­ջորդ դե­տա­լը, ո­րն ի ցույց է դնում Բայ­րա­մո­վը, դա Նի­կո­լի՝ Ա­լիե­ւին ուղղ­ված խնդրանքն է՝ դա­դա­րեց­նել սահ­մա­նին կրա­կոց­նե­րը: Սա ար­դեն նաեւ մեր ժա­մա­նակ­նե­րում է ար­դիա­կան` ար­դեն «խա­ղա­ղութ­յուն ենք բե­րել» նի­կոլ­յան քա­րո­զի տես­քով: Իսկ Բայ­րա­մովն ըն­դա­մե­նը հաս­տա­տում է՝ այդ «խա­ղա­ղութ­յու­նն» ընդ­ամե­նը Ա­լիե­ւին հեր­թա­կան զի­ջումն ա­նե­լու են­թա­տեքս­տի մեջ է: Ա­սենք, դա է հաս­տա­տում նաեւ Բաք­վում Ա­լիե­ւի կազ­մա­կեր­պած  շքեր­թի շրջանակ­նե­րում, հա­վա­քի շրջա­նակ­նե­րում հնչեց­ված տար­բեր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը: «Թող Աստ­ված Ադր­բե­ջա­նին եւ թ­յուր­քա­կան աշ­խար­հին պարգ­եւի դեռ շատ հաղ­թա­նակ­ներ»,- ա­հա այն տես­լա­կա­նը, ո­րը ներ­կա­յաց­րեց Ռե­ջեփ Էր­դո­ղա­նը: Ճիշտ է, նաեւ խա­ղա­ղութ­յու­նից խո­սեց, թե՝ «Մենք հետ­եւում ենք նաեւ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շին­յա­նի կող­մից ձեռ­նարկ­վող հա­մար­ձակ քայ­լե­րին»: Բայց ե­րա­զանքն ակն­հայտ է՝ «շատ հաղ­թա­նակ­ներ». ե­թե խա­ղա­ղութ­յուն է ու­զում, էլ ի՞նչ «հաղ­թա­նա­կի» մա­սին կա­րող է խոսք լի­նել:

Չ­նա­յած, Թուր­քիա­յի տրանս­պոր­տի եւ­ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րար Աբ­դուլ­քա­դիր Ու­րա­լօղ­լուն ա­վե­լորդ ան­գամ բա­ցատ­րեց, թե հա­ջորդն ինչ «հաղ­թա­նակ» են ակն­կա­լում՝ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» բաց­ման նա­խա­պատ­րաս­տա­կան ​​աշ­խա­տանք­նե­րը բարձր մա­կար­դա­կով են ըն­թա­նում, եւ­ որ Ադր­բե­ջա­նի հետ բա­վա­կա­նա­չափ հա­մա­կարգ­ված աշ­խա­տանք է տար­վել: Ու դրա եզ­րա­փա­կիչ ա­կոր­դի հա­մար՝ «Բաք­վի հա­մա­ձայ­նութ­յան դեպ­քում կա­րող է կազ­մա­կերպ­վել Թուր­քիա­յի, Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի նա­խա­րար­նե­րի հան­դի­պում»: Այն, ինչ մինչ Նի­կոլն ա­մե­նամղ­ձա­վան­ջա­յին ե­րազ­նե­րում ան­գամ չէինք տես­նի՝ Թուր­քիան դառ­նում է հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում «միջ­նորդ»:

Ու սա այն ի­րա­վի­ճա­կում, երբ Բա­քուն շա­րու­նա­կում է թե­ժաց­նել «Վե­րա­դարձ Արեւմտ­յան Ադր­բե­ջան» թե­ման, ու այն ի­րա­վի­ճա­կում, երբ Նի­կոլն ան­ձամբ է «փա­կում» Ար­ցախ՝ ար­ցա­խա­հա­յութ­յան վե­րա­դար­ձի հար­ցը: Մաս­նա­վո­րա­պես, օ­րերս Բաք­վի կոնգ­րե­սի-կենտ­րո­նում, ի­հար­կե, ոչ ա­ռանց իշ­խա­նա­կան «դաբ­րո­յի», «Վե­րա­դարձ Արեւմտ­յան Ադր­բե­ջան» թե­մա­յով հեր­թա­կան մասշ­տա­բա­յին հա­վա­քն էր կազ­մա­կերպ­վել ադր­բե­ջա­նա­կան ՀԿ-նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ների, գիտ­նա­կան­ների եւ­ այ­լոց մաս­նակ­ցութ­յամբ: Թե ինչ են բար­բա­ջել, հաս­կա­նա­լի է, ի­մաստ չու­նի կրկնել: Բայց որ սա կի­լո­մետ­րե­րով հե­ռու է Նի­կո­լի քա­րո­զած «խա­ղա­ղութ­յու­նից», դա ե­րե­ւի Միր­զո­յան Ա­րոն ան­գամ չկա­րո­ղա­նա հեր­քել:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս­քա­նով հան­դերձ, կա­րե­լի է ֆիք­սել, որ Ա­լիե­ւը Բայ­րա­մո­վի շուր­թե­րով հեր­թա­կան ան­գամ «փու­ռը տվեց» Փա­շին­յա­նին: Ընդ­հան­րա­կան ի­մաս­տը սա է՝ բաց­վե­ցին «Դու­շան­բեի վե­րե­լա­կի» հետ կապ­ված ո­րո­շա­կի փա­կագ­ծեր, ինչից այն պարզ հարցն է ա­ռա­ջա­նում, թե ու­րիշ ի՞նչ նման փա­կագ­ծեր դեռ կա­րող են բա­ցել Ա­լիեւն ու Բայ­րա­մո­վը: Իսկ այն, որ ինչ­պես նրանք, այն­պես էլ Բաք­վում գտնվող ար­ցախ­յան քաղ­բան­տարկ­յալ­նե­րը դեռ բա­զում նման պատ­մութ­յու­ններ կա­րող են ջրի ե­րես հա­նել, կաս­կա­ծի տե­ղիք հա­զիվ թե տա: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նի այս միտ­քը՝ կապ­ված Բաք­վում գտնվող Ար­ցա­խի նախ­կին ղե­կա­վար­նե­րի հետ. «Ես մեծ կաս­կած­ներ ու­նեմ, որ այդ ցու­ցա­կում ընդգրկ­վել են մար­դիկ, նաեւ ոչ ա­ռանց Հա­յաս­տա­նի մի­ջամ­տութ­յան: Ինձ հա­մար շատ տա­րօ­րի­նակ է, օ­րի­նակ` ին­չո՞ւ ադր­բե­ջան­ցի­նե­րը պի­տի գոր­ծող Պաշտ­պա­նութ­յան բա­նա­կի հրա­մա­նա­տա­րին թույ­լատ­րեին գալ, հաս­նել Հա­յաս­տան։ Իսկ այն պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րին, ով ար­դեն եր­կու տա­րի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար չէր, նե­րա­ռեին այդ ցու­ցա­կի մեջ։ Այդ ցու­ցա­կի մա­սին տեղ­յակ է նաեւ Սամ­վել Շահ­րա­ման­յա­նը, եւ կար­ծում եմ` կգա ժա­մա­նակը, ին­քը ման­րա­մասն ցու­ցա­կի մա­սին կխո­սի»: Մեկ բան այս պա­հին էլ կա­րե­լի է հաս­տատ ա­սել. 44-օր­յա պա­տե­րազ­մի մա­սին Ար­ցա­խի նախ­կին հրա­մա­նա­տա­րը պետք է որ շատ ա­վե­լի ծա­վա­լուն տե­ղե­կատ­վութ­յուն ու­նե­նար, քան հա­յա­թափ­ման ժա­մա­նակ գոր­ծող Պաշտ­պա­նութ­յան բա­նա­կի հրա­մա­նա­տա­րը: Նույ­նը կա­րե­լի է ա­սել նախ­կին նա­խա­գահ­նե­րի հա­մե­մա­տութ­յամբ՝ Շահ­րա­ման­յա­նի մա­սին:

Այ­սինքն, ե­թե Բա­քուն դեռ ու­նի բա­զում հին փաս­տեր, ո­րոնք կա­րող է ա­մեն պա­հի ջրի ե­րես հա­նել եւ հա­նում է, ա­պա դա մեկ բան է նշա­նա­կում՝ Փա­շին­յա­նը, ե­թե ան­գամ Քո­չար­յա­նի ա­սած «գոր­ծա­կա­լի» վար­կա­ծը չէ, մեկ է, լուրջ կախ­վա­ծութ­յան մեջ է՝ սպա­սե­լի հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում