Նիկոլն էլ ա հարցազրույց տալու Կարլսոնին, բայց Հ1-ի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՀՈՊ` ՔԵՐՈԲ
(ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հակակոռուպցիոն կենտրոնից հայտնում են, որ կալանքի որոշում կայացնելուց առաջ` բացել են Նիկոլի կողմից ուղարկված կալանավորման ենթակա թեկնածուների մենյուն, Քերոբյանի անունը չեն գտել։
**
ԿԱՐԳԻՆ ԱՆՆԱ
(ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ` ՆԻԿՈԼԸ ԻՄ ՀԵՐՈՍՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Այ քյառթու, դու էլ ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս:
**
КАРЛСОН, КОТОРЫЙ ЖИВЁТ НА КРЫШЕ
(ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ` ԹԱՔԵՐ ԿԱՐԼՍՈՆԻՆ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՔՊ-ից հայտնում են` իբր ինչ մեծ բան է տեղի ունեցել, Նիկոլն էլ ա հարցազրույց տալու Կարլսոնին, բայց Հ1-ի իր սեփական կարլսոնին:
**
ԱԳԵՆՏ 007
(ԵԹԵ ՀՀ ՂԵԿԱՎԱՐԸ ԼԻՆԵՐ ԳՈՐԾԱԿԱԼ՝ ԿԱՆԵՐ ՃԻՇՏ ԱՅՆ ՔԱՅԼԵՐԸ, ՈՐԸ ՀԻՄԱ ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ կոնսպիրոլոգների` գործակալն որն ա՞, հայտնի անեկդոտի շպիոն Օնոյի հեղինակային իրավունքը Քոչարյանի վարչապետը վաղուց խլել ա:

