Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությումը արևելյան Զապորոժեում «փլուզվեց». Bild
ՄիջազգայինՈւկրաինայի զինված ուժերի պաշտպանության գիծը արևելյան Զապորոժեում «փլուզվեց»։ Այս մասին գրում է Bild-ի հայտնի ռուսաֆոբ և ռազմական դիտորդ Յուլիան Ռյոպկեն։
«Ուսպենովկայի կորստից հետո ուկրաինական ռազմաճակատի գիծը տեղայնորեն փլուզվեց արևելյան Զապորոժիե շրջանում։ Շաբաթա վերջին ռուսական ներխուժող ուժերը գրավեցին Ռիբինոն, Սլադկեն և Նովոյեն և հասան Ռիվնեի ծայրամասեր», - պնդում է գերմանացի քարոզիչը։
«Ուսպենովկայի անկումից հետո, կարծես, այլևս պաշտպանական դիրքեր կամ ուկրաինական զորքեր չեն մնացել ռուսական բանակի առաջխաղացումը դանդաղեցնելու համար։ Ռուսները երկու օրում անցել են 8 կմ և կանգ առնելու նշաններ չեն ցույց տալիս», - հավելում է Ռյոպկեն։
Այս դեպքում գերմանական աղբյուրը միանգամայն ճիշտ է` երկու օրում ռուսական ուժերը հարավ-արեւելյան Զապորոժեում` Գուլյայպոլեի ուղղությամբ ճակատը ճեղքել են ավելի քան 20 կմ լայնքով եւ 10 կմ խորությամբ: Նկատելի չեն ուկրաինական էական դիմադրության հետքեր. ինչպես քանիցս հայտնել ենք, այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանական համակարգեր պարզապես չկան:
Եւ արդեն խնդիրը միայն Գուլյայպոլեն չէ, որի ճակատագիրն արդեն կանխորոշված է: Այս հատվածում մի փոքր դեպի արեւմուտք ուկրաինական պաշտպանությունն ունի եւս մեկ գիծ (Քարտեզ 2), որը եւս իր ամրությամբ աչքի չի ընկնում: Այս գիծը գրավելու դեպքում, ռուսական ուժերը կսպառնան դուրս գալ Կենտրոնական Զապորոժեում ուկրաինական պաշտպանության հիմնական հանգույցի` Օրոխովոյի թիկունք, որից հետո կբացվեն նաեւ մարզկենտրոն Զապորոժե տանող ուղիները: Այս զարգացումները կանխելու համար ուկրաինական կողմը մեկ տարբերակ ունի` արագորեն խոշոր ռեզերվներ նետել տվյալ հատված: Միայն թե, այս պահին ուկրաինական բոլոր ռեզերվները հավաքել են Պոկրովսկում, եւ այլ ուժեր պարզապես չկան:

