ՌԴ-ում ուժի մեջ է մտել հետմահու դատապարտված Միխայիլ Խաչատուրյանի վերաբերյալ որոշումը
ՄիջազգայինՄոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Միխայիլ Խաչատուրյանի պաշտպանության կողմի բողոքարկումները, որոնք խնդրել էին վերանայել մեղադրական դատավճիռը, ըստ որի՝ դատարանը հետմահու տղամարդուն մեղավոր է ճանաչել իր դուստրերի նկատմամբ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու և սեռական ոտնձգության մեջ։ ТАСС-ին հայտնել է դատավարության մասնակիցը։
Վերաքննիչ դատարանում մերժվել է նաև Խաչատուրյանի հարազատների բողոքը, որում ևս պահանջվում էր դատավճիռը անօրինական ճանաչել, որոշումը չեղյալ համարել և սպանվածի իրավունքները վերականգնել։
Ավելի վաղ՝ շրջանային դատարանում դատավճռի հրապարակումից հետո, Խաչատուրյանի քույրը հայտարարել էր, որ կպահանջի նրա իրավունքների վերականգնումը։ Իրենց հերթին, տուժողների փաստաբանները գործակալությանը հայտնել են, որ պաշտպանությունը և աղջիկները գոհ են Մոսկվայի դատարանի որոշումից և, հետևաբար, չեն բողոքարկի այն։

