Զանգեզուրի միջանցքը» կկապի ոչ միայն Ադրբեջանն ու Նախիջևանը, այլև Թուրքիան ամբողջ թյուրքական աշխարհի հետ.Քաջըրը
ՄիջազգայինԻգդիրը 5-10 տարի հետո կհասնի շատ կարևոր կետի, դրա մասին հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը, գրում է թուրքական Hürriyet պարբերականը։
«Իգդիրի առաջընթացը սկսվում է հիմա։ «Զանգեզուրի միջանցքը» կկապի ոչ միայն Ադրբեջանն ու Նախիջևանը, այլև Թուրքիան ամբողջ թյուրքական աշխարհի հետ։
Աստծո կամքով, Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը կընդլայնի առևտրային հնարավորություններն այս տարածաշրջանում։ Այդ ամենը բոլորովին նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և Իգդիրի համար»,- նշել է Քաջըրը։

