Հնդկաստանը ցանկանում է խորացնել առևտրային կապերը ՌԴ-ի հետ
ՄիջազգայինՀնդկաստանի մեծ առևտրական պատվիրակություն՝ ավելի քան 20 արդյունաբերական և ինժեներական ընկերությունների ներկայացուցիչներով, նոյեմբերի 11-ին կժամանի Ռուսաստան՝ չորսօրյա այցով։ Այս մասին հայտնում է Economic Times-ը։
Այցի նպատակն է ընդլայնել հնդկական արտահանման շուկաները, հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի կտրուկ բարձրացման ֆոնին։ Պատվիրակությունը գլխավորում է Հնդկաստանի արտահանողների ֆեդերացիայի նախագահ Սուբհաշ Չանդեր Ռալհանը, ով նշել է, որ Ռուսաստանը Հնդկաստանի համար հանդիսանում է առևտրային ռազմավարական գործընկեր, իսկ առավել մեծ ներուժ կա մեքենաշինության և գործիքաշինության ոլորտներում։
Ըստ Ռալհանի, Հնդկաստանի մեքենաշինական արտադրանքի արտահանումը Ռուսաստան արագ աճում է և 2025-ին կարող է հասնել 1,75 միլիարդ դոլարի։ Միևնույն ժամանակ, հնդկական արտահանման ծավալը դեպի ԱՄՆ սեպտեմբերին նվազել է շուրջ 9,4 տոկոսով՝ հասնելով 1,4 միլիարդ դոլարի։ ՌԴ դիվանագետները հավելել են, որ Հնդկաստանը շարունակում է ներկրել ռուսական նավթ՝ չնայած Թրամփի պնդումներին, թե մատակարարումները գրեթե դադարեցվել են։

