«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ucom-ի կանաչ նախաձեռնությունը հասավ Ուրցաձոր

Տնտեսություն

Ucom-ի աշխատակիցները նոյեմբերի 7-ին կրկին միացան Արևորդի ՀԿ-ին և վերջինիս գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC)՝ այս անգամ մասնակցելով Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնում կազմակերպված ծառատունկին։

Այս ծառատունկը տարվա սկզբից Ucom-ի աջակցությամբ սկսված և մինչև տարեվերջ շարունակվող բնապահպանական նախաձեռնության մաս է, որի նպատակն է Հայաստանում տնկել շուրջ 10,000 ծառ՝ աջակցելով բնության վերականգնմանը։

Ucom-ի աշխատակիցներն այցելել են նաև տնկիների աճեցման համար նախատեսված ջերմատներ, վայրի կենդանիների փրկարար կենտրոն, ծանոթացել են անտառապահների աշխատանքին և Ucom-ի աջակցությամբ տեղադրված տեսահսկողության համակարգին, որը կիրառվում է կենդանիների ու բնական տարածքների պահպանության համար։

 «Լինելով կանաչ արժեքներին հավատարիմ ընկերություն՝ Ucom-ը կարևորում է իր մասնակցությունը բնության պահպանությանն ուղղված նախագծերին։ Մեզ համար բնապահպանությունը միայն աջակցություն կամ միջոցառում չէ, այլ վերաբերմունք է և գիտակցված ընտրություն։ Երբ մարդն իր ձեռքով ծառ է տնկում, ձևավորվում է իրական կապ բնության հետ և պատասխանատվություն՝ միջավայրի հանդեպ։ Մենք շարունակելու ենք այնպիսի ծրագրերին աջակցություն ցուցաբերել, որոնք նպաստում են Հայաստանի բնության պահպանությանը և էկոհամակարգերի վերականգնմանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ucom-ի հետ մեր այս նախաձեռնությունը համատեղում է բնության վերականգնման գործնական աշխատանքը՝ ծառատունկը, մեր էկո-կրթական առաքելության հետ։ Ucom-ի աշխատակիցների ներգրավվածությունը, նրանց այցելությունը ջերմատներ և Փրկարար կենտրոն, ցույց է տալիս, որ մենք կառուցում ենք գիտակցված մշակույթ, որտեղ կորպորատիվ պատասխանատվությունը ուղղակիորեն կապվում է բնապահպանության համար կոնկրետ գործողությունների հետ։ Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ Հայաստանի վայրի բնության համար ունեցած այս համակարգային ներդրման համար»,- ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Անտառապատման աշխատանքները կարևոր դեր ունեն բնության պահպանության համար՝ դրանք օգնում են պահպանել վտանգված ծառատեսակները, նպաստում են էկոհամակարգերի վերականգնմանը, մեղմում են կլիմայական փոփոխությունների ազդեցությունը և կանխում հողերի անապատացումը։

 

 

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան