ԵԼՔԸ. Օրենքի դիկտատուրա, որը հայտարարեց օրվա իշխանավորը, սակայն գցեց ոտքին
Սուտը կարող է մեծ կամ փոքր լինել, ճշմարտությունը անփոփոխ մեծություն է։ Արդարությունը նույնպես կարելի է համարել անփոփոխ մեծություն, բնական իրավունքի նորմ։ Իրավունքը գիտություն է բարու ու արդարի մասին, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է օրենքի դիկտատուրա։ Բանաձևը սա է. մնացածին ինչ անուն ասես կարելի է տալ՝ սուտ, կոռուպցիա, խնամի, ծանոթ, բարեկամ, պաշտոնի չարաշահում, զոռբաներ և այլն։ Կարելի է գոռալ, ձեռքը խփել սեղանին, խնդրել, սպառնալ, ոչինչ և ոչ մեկը չի փրկելու, կոռուպցիան ծաղկելու է, պաշտոնյան հեռավոր Սիբիրից կորած մի բարեկամից միլիարդների հասնող օգնություն է ստանալու, բոցաշունչ հայրենասիրական ճառ ասող անձի երեխաները եվրոպաներում շարունակելու են ապրել, կարծես շատերը հարմարվելու են եղած իրավիճակին, արձանագրելու են ու շարունակելու են ապրել' դառնալով մեղքի ծառա։ ԵԼՔԸ. Օրենքի դիկտատուրա, որը հայտարարեց օրվա իշխանավորը, սակայն գցեց ոտքին։
Չքաղաքականացնել։
Լևոն Բաղասարյան, փաստաբան
https://iravunk.com/sim/?p=327439&l=am/

