Մեր եկեղեցին ամենաամուր կառույցն է. Լիլիթ Բլեյան

Մշակութային

Մեր եկեղեցին ամենաամուր կառույցն է. Լիլիթ Բլեյան

Երգահան ԼԻԼԻԹ ԲԼԵՅԱՆԻ գնահատմամբ՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ սկսված արշավը նոր երեւույթ չէ, այլ ունի շարունակական բնույթ՝ սկսած 2018 թվականի իշխանափոխությունից։ «Իրավունք»-ի հետ զրույցում նա անդրադարձել է Եկեղեցու դեմ իրականացվող գործողությունների խորքային պատճառներին, դրանց հետեւանքներին եւ ազգային դիմադրության անհրաժեշտությանը:

— Ինչպե՞ս եք վերաբերում իշխանության կողմից Եկեղեցու դեմ հետեւողական իրականացվող արշավին: Մի՞թե սա դրսի ուժերի կողմից հրահանգ է՝ ազգը վերջնական պառակտելու, այնուհետ՝ ինքնությունը վերջնականապես ոչնչացնելու հեռահար նպատակով:

Եկեղեցու դեմ արշավը, եթե լավ հիշենք, մեկնարկել է 2018-ի իշխանափոխությունից գրեթե անմիջապես հետո, պարզապես, մի քիչ քողարկված եղանակով։ Հիմա չթվարկեմ, բազմաթիվ մանր-մունր դրսեւորումներ կային, նաեւ հրապարակային արշավ` «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ», որի մասնակիցներին այսօր տեսնում ենք նաեւ Հովհաննավանքի դիմակահանդեսներին։ Պատերազմից հետո այդ արշավն ակտիվացավ, քանի որ եկեղեցին իրեն պահեց իրոք ազգային կառույցի պես` հորդորելով մեզ պարտության տարած եւ Արցախին անդառնալի հարված հասցրած իշխանությանը` վայր դնել լիազորությունները` հետագա կործանարար զարգացումներրց խուսափելու համար։ Հրաժարական չեղավ, եւ այդ կործանարար ընթացքը եղավ` Արցախի վերջնական հայաթափմամբ։ Եվ ահա հիմա, երբ Եկեղեցին փաստացի միակ համազգային կառույցն է, որն իրեն հանձնառու է զգում հայկական ինքնության պահպանման, արցախցիների իրավունքների պաշտպանության, Արցախում մեր մշակութային ներկայության պահպանման եւ այլ բարդ հարցերում, արդեն ամենավայրենի կերպով է ենթարկվում հարձակման։

— Իսկ այդ ամենի մեջ ներգրաված ուժայիննե՞րը: Ինչպե՞ս են համաձայնում անգամ գնալ Եկեղեցու ուղղությամբ, Եկեղեցու դեմ…

Հունիսի 27-ը, երբ «հայկական զորքերը» մտան Մայր Աթոռի տարածք, ինձ համար մեր պատմության ամենասեւ օրերից մեկն է։ Մեր հոգեւորականների բանտարկությունը` հայ «իրավապահի» ձեռքով, հայ քննիչի, հայ դատավորի, մեզ համար շատ ծանր պատմական բեռ է։ Կալանքի են առնվել Վեհափառի ընտանիքի մերձավոր անդամները, հասկանո՞ւմ եք, թե սա ինչ ծանրության, ինչ աստիճանի անթաքույց հարձակում է։ Ու գիտե՞ք, ինձ քիչ է հետաքրքրում` Ադրբեջանի հրահանգո՞վ է արվում, թե՞ այլ որեւէ կենտրոնի։ Բոլորի համար հասկանալի է, որ Ադրբեջանին ձեռնտու է համահայկական կառույցների ապամոնտաժումը, իսկ մեր եկեղեցին ամենաամուր կառույցն է` արմատներով մեր հողի մեջ խրված։ Բոլշեւիկյան ժամանակներում հղում էին անում «կենտրոնի» հրահանգներին, իսկ հիմա այնպիսի աբսուրդ տպավորություն է, թե արդարանում են Ադրբեջանի հրահանգներով։ Ինձ համար ավելի սարսափելի է այն, որ հենց հայ կատարածուների ձեռքով է այդ ամենն իրականացվում։ Նիկոլին դեռ մի կողմ թողնենք, նա կամիկաձեի պես գնալու է մինչեւ վերջ, բայց այդ պրոցեսում բազմաթիվ այլ մարդիկ են ներգրավված` իրավապահներ, դատավորներ, իրենց քաղաքական այր համարողներ եւ այլք։ Այդ մարդիկ պիտի գիտակցեն, որ իրենք այսօր դաշույն են խրում մեր երկրի սիրտը, իրենք մասնակցում են մեր միակ երկրի բզկտմանը։ Այդ մտքի հետ ինչպե՞ս են ապրում, անկեղծորեն չեմ պատկերացնում։ Եկեղեցին, իհարկե, սա կհաղթահարի եւ նույնիսկ ավելի կուժեղանա այս պրոցեսում։ Իսկ ահա այս ֆարսի մասնակիցները շատ վախենալու եղանակով են իրենց անունները գրում մեր պատմության մեջ։ Ափսոս ենք, քիչ ենք ախր։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում