Ռուսական ուժերը հասել են Գուլյայպոլե տանող վերջին բնակավայրին (Քարտեզ)
ՄիջազգայինԳուլյաիպոլեի ճակատում ռուսական ուժերն արագ առաջխաղացում են ունեցել` դուրս գալով Ռովնոպոլե բնակավայր (Տես նաեւ https://iravunk.com/?p=327380&l=am):
Լուրը հաստատում են նաեւ ուկրաինական մոնիթորինգային ալիքները` հաղորդելով, որ «Վոստոկ» խմբի ռուսական ստորաբաժանումները, Յանչուր գետի երկայնքով պաշտպանական գիծը լիովին մաքրելուց հետո, շարունակում են բառացիորեն քանդել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը դեպի հարավ-արևմուտք (դեպի Գուլյաիպոլե):
«Այսօրվա դրությամբ մեր ստորաբաժանումներն արդեն մոտեցել են Ռովնոպոլեին, որն ընդամենը մեկ շաբաթ առաջ թշնամու խորը թիկունքն էր»,- հաղորդում է նաեւ ռուսական աղբյուրը:
Խոսքը փոքրիկ խուտորի մասին է` մի քանի փողոցով: Սակայն դրանից այն կողմ, Մինչեւ Գուլյայպոլե այլ բնակավայրեր արդեն չկան:

