Էլոն Մասկի կարծիքով, հեռախոսները անհետանալու են հինգից վեց տարի հետո
ՀասարակությունԷլոն Մասկը կարծում է, որ հեռախոսները ներկայիս տըեսքով անհետանալու հինգից վեց տարի հետո:
«Ես ձեզ կասեմ, թե ինչպես եմ կարծում, որ իրադարձությունները կզարգանան, և դա հետևյալն է. մենք չենք ունենա հեռախոս ավանդական իմաստով: Ըստ էության, դուք կունենաք սերվերի կողմից արհեստական բանականություն, որը կփոխազդի ձեր սարքի արհեստական բանականության հետ, որը նախկինում հայտնի էր որպես հեռախոս: Այն կստեղծի իրական ժամանակի տեսանյութ: Եվ ես կարծում եմ, որ չեն լինի օպերացիոն համակարգեր, հավելվածներ»:
Հարցին` եթե հավելվածներ չլինեն, ի՞նչ կօգտագործեն մարդիկ: Օրինակ՝ X-ը դեռ կգոյություն՞ ունենա: Դրանք էլեկտրոնային փոստի հարթակներ կլինեն, թե՞ ամեն ինչ կստանանք արհեստական բանականության միջոցով, Մասկը պատասխանեւմ է.
«Դուք ամեն ինչ կստանաք արհեստական բանականության միջոցով: Ամեն ինչ արհեստական բանականության միջոցով»:
Իսկ թե դա ինչ առավելություն ունի դա՝ համեմատած առանձին հավելվածների հետ, նա նկատում է. «Ամեն ինչ, որի մասին կարող եք մտածել, կամ իրականում, ամեն ինչ, ինչ արհեստական բանականությունը կարող է կանխատեսել, որ ձեզ կարող է անհրաժեշտ լինել, այն ձեզ կցույց տա: Դա, հավանաբար, կտևի հինգ կամ վեց տարի, մոտավորապես այդպես»:

