Անարմատ ծառերը ամենից բարձր են խշխշում քամու պահին, բայց ամենից առաջ իրենք են տապալվում. Իրանահայ խմբագիր

Հանդիպում

Հայկական կողմի հայտարարություններն ի պատասխան Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարության, թե պատմական քարտեզների վրա Սևան անունով լիճ չկա, այն նշված է որպես Գյոյչա: կան կարծիքներ, որ նման հայտարարությունները Ադրբեջանի ղեկավարը հնչեցնում է իր ներքին լսարանի համար, ու պետք չէ դրանք լուրջ ընդունել, մի բան էլ արձագանքել: Համակարծի՞ք են արդյ՞ոք այս հարցի վերաբերյալ Թեհրանում  «Իրավունքի» հետ զրույցում պատասխանում է Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը.

- Ալիևը բազմաթիվ հակասական հայտարարություններ է անում, բնականաբար ցանկացած հիմարաբանության համար պետք չէ ժամավաճառ լինել, բայց մեկ-մեկ էլ նման հայտարարություններ անողներին պիտի հիշեցնել, որ «թագավորը մերկ է», նամանավանդ եթե հենց «թագավորն» է հայտարարություն կատարողը, որ հիշեն իրենց տեղը: Այնպես որ շատ տեղին եմ համարում ՀՀ իշխանության ներկայացուցիչների կոնկրետ պատասխանն այդ հարցով:

Անարմատ ծառերը ամենից բարձր են խշխշում քամու պահին, բայց ամենից առաջ իրենք են տապալվում: Ադրբեջանի նախագահը շատ լավ գիտի, որ իր երկրի պատմությունը ավելի կարճ է քան Կոկակոլայի ընկերության, դրա համար էլ փրփրում է: Ով չգիտի, որ դեռ մինչև 1926 թվականի Խորհրդային վիճակագրական աղյուսակներում բացակայում էր ադրբեջանական ժողովուրդ անունը և Ալիևի ապուպապերին որպես թաթար էին ճանաչում: 

-Ղազախական եւ ռուսական ցորենի առաջին խմբաքանակը արդեն հասել Հայաստան՝ Ակտաու-Բաքու երկաթուղով։ Հայ փորձագետները տեղի ունեցողը անվանում են «թուրքական միջանցքի» սկիզբ, Ձեր գնահատականը։

- Իհարկե, ես Ձեր նման չէի ընդհանրացնի, որովհետև ոչ բոլոր հայ փորձագետներն են նման կարծիքի:

Ինչևէ, ցանկացած հարց քննարկելիս պիտի պատասխանել մի կարևոր հարցի, որն է Հայաստանի Հանրապետության շահը, եթե դրանից օգուտ չունի հայկական կողմը, անկախ նրանից, որ եղածը իրենից ինչ է ներկայացնում՝ թուրքական, ռուսական թե ամերիկյան միջանցք, պետք չէ խանդավառվել դրանով, բայց եթե առաջին օգտվողը Հայաստանն է, ապա պետք է ավելի պատասխանատու մոտենալ հարցին և միայն հանուն հակառակելու, կամ ինչ որ կողմի գոհացնելու նպատակով, չանել նման հայտարարություններ: 

- Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո կառավարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ «այլևս պատերազմ չի լինի», իսկ ըստ Ձե՞զ։

- Կարծում եմ պետք չէ պետական այրերի նման հայտարարություններին կառչել, քանի որ նման հայտարարություններում պահված է նաև պատգամ տարբեր կողմերին: Անտարակույս ՀՀ կառավարության ներկայացուցիչները շատ լավ գիտակցում են, որ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումից հետո նույնիսկ հարյուր տոկոսով չի վերանում պատերազմի վտանգը, հենց այդ պատճառով էլ, հակառակ նախորդների, հույսն այս կամ այն «դաշնակիցի» վրա չի դնում, այլ ամեն ինչ անում են հայկական բանակի արդիականացման և արհեստավարժության համար:

-Առհասարակ ինչպես են գնահատում Իրանում հայաստանյան իշխանությունների արտաքին քաղաքականությունը։

- Թեև իրանական կողմը որոշ մտահոգություններ ունի ՀՀ-ում ամերիկյան հնարավոր ներկայության առնչությամբ, դրանով հանդերձ պաշտոնական Թեհրանը գիտակցում է, որ Հայաստանը դավաճանված է իր այսպես կոչված դաշնակիցների կողմից և պարտավորված իր անվտանգությունը փնտրում է բազմավեկտոր արտաքին քաղաքականության շրջանակներում: Իրանի գնահատականը ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայման և Վաշինգտոնում կայացած համաձայնությունների կապակցությամբ պարզ ապացույցն են այն բանի, որ Թեհրանը հասկացողություն է ցուցաբերում իր բարեկամ Երևանի նկատմամբ և նույնիսկ իր օժանդակությունն է առաջարկում որոշ հարցերում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում