Էրդողանի առողջությունն իսկապես շատ վատ է. Ռուս փորձագետ
ՄիջազգայինԲաքու ստացված Ռեջեփ Էրդողանի նոր լուսանկարները նորից օրակարգ են բելել Թուրքիայի նախագահի առողջական շատ վատ վիճակի մասին խոսակցությունենրը: Ռուս ռազմաքաղաքական փորձագետ Յուրի Պոդոլյակի գնահատմամբ, դա ներկա պահին խնդիր է Ռուսաստանի համար.
«Էրդողանի վատ առողջական վիճակի մասին լայնորեն խոսվում է երկար ժամանակ։ Սակայն այս լուսանկարից դատելով՝ նրա առողջությունը շատ արագ վատանում է։
Սա մեզ համար վատ է։ Հենց Էրդողանն էր, որ Թուրքիան դարձրեց ՆԱՏՕ-ի «տրոյական ձի» և Ռուսաստանի գործընկեր՝ Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի աշխարհաքաղաքականության բազմաթիվ հարցերում։
Էրդողանը նաև շատ խարիզմատիկ առաջնորդ է։ Եվ նա իր կուսակցությունում հավասարը չունի։ Հետևաբար, Էրդողանի հեռանալուց հետո Թուրքիան կրկին մեջքը կդարձնի մեզանից և ճակատը՝ ՆԱՏՕ-ից։
Եվ, հետևաբար, ցանկացած ապագա թուրք առաջնորդ մեզ համար շատ ավելի խնդրահարույց կլինի, քան ներկայիսը։ Ներկայիսը հասկանալի է և շատ առումներով օգտակար մեզ համար (նույնիսկ չնայած այն խնդիրներին, որոնք նա երբեմն ստեղծում է մեզ համար)։ Եվ նախքան Էրդողանը անհետանա Թուրքիայի քաղաքական քարտեզից (այս կամ այն ձևով), մենք անպայման պետք է ազատենք մեր ձեռքերը Ուկրաինայում։
Որովհետև Էրդողանի հեռանալը Մերձավոր Արևելքում և Կովկասում կհանգեցնի ձնահոսքի նման գործընթացի: Եվ լուսանկարներից դատելով՝ մենք արդեն պետք է պատրաստվենք այս մարտահրավերներին»:

