2020 թ. նոյեմբերի 9-ին հաջորդած շրջանում մեզ հետ պատահած բազմաթիվ ողբերգություններից հետո անգամ Հայաստանը տարբեր փուլերում ղեկավարած անձինք շարունակում են իրենց «անսխալականության» մրցույթը.Տաթևիկ Հայրապետյան

Հասարակություն

2020 թվականի նոյեմբերի 9-ին հաջորդած շրջանում մեզ հետ պատահած բազմաթիվ ողբերգություններից հետո անգամ Հայաստանը տարբեր փուլերում ղեկավարած անձինք շարունակում են իրենց «անսխալականության» մրցույթը։ Բոլորն ամեն ինչ ճիշտ են արել, բայց դե փաստն այն է, որ մենք այսօր ունենք Ադրբեջանի կամակատար իշխանություն, ով անգամ Անկախության հռչակագրից է պատրաստ հրաժարվել՝ հանուն «անկախության»։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Մեր երկիրը ղեկավարածները մինչ օրս չեն հասկանում, որ այս երկիրը անձերի մասին չէ, որ երկրի սիրտն ու շահը պետք է պահպանել, իսկ երբ տեսնում ես, որ չի ստացվում, պետք է ազնիվ ասել դրա մասին ու կողք քաշվել, այլ ոչ թե վարի տալ ամեն ինչին ու բոլորին։ Մեկը, ով ՀՀ զինծառայողների զոհվելու օրը հրավառություն է խփում ու համերգ կազմակերպում, ասում է՝ «եկեք գնանք, թաքուն զենքեր ցույց կտամ, որ չիմանաք՝ բան չենք անում»։ «Բան անողը» դա ասելու կարիք չէր ունենա, «բան անողը» կհասկանար, որ երբ զինվորների կռիվն ու ինքնազոհությունը զրոյացվում է հանրության աչքի առջև, առածդ զենքերն էլ հետն են զրոյանում։

5 տարի հետո մենք ճիշտ հարցադրումների միջոցով հնարավորինս խելացի լուծումներ գտնելու կարիք ունենք, մենք հարց լուծողների կարիք ունենք, մենք կարիք ունենք այնպիսի դիվանագետների, որոնք գիտեն պատերազմ կանխել, գիտեն պետական շահ սպասարկել, գիտեն, թե ինչպես կարելի է զավթողական ծրագրերը ճիշտ ժամանակին չեզոքացնել, որ հետո դրա կանխման համար չդրվեն մարդկային կյանքեր։ Մենք ունենք զինվորականների կարիք, որոնք հավատարիմ են իրենց կոչմանը, որոնց համար ուժեղ բանակ ունենալը գերխնդիր է, որոնք գիտեն համադրել գաղափարն ու ռազմական ուժը, որոնք ունենք միտք և կամք՝ իրապես ուժեղ ու ժամանակակակից Զինված ուժեր ձևավորելու համար։ Մենք այս երկրի համար կյանք տվածներին ուժեղ պետություն ենք պարտք։ 

Դա ունենալու համար պետք է չզբաղվենք ինքնախաբեությամբ, պետք է ունակ լինենք սխալներ տեսնել, շտկել դրանք ու առաջ գնալ այնպես, որ էլ երբեք հայոց պետականության պատմության մեջ չլինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի պես մեկ այլ օր»,- նշել է նա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում