Ֆիլիպիններում մոլեգնում է «Ֆունգ Վոնգ» գերթայֆունը (Տեսանյութ, Ֆոտո)
ՀասարակությունՖիլիպիններում մոլեգնում է «Ֆունգ Վոնգ» գերթայֆունը։ Իշխանությունները շտապ տարհանել են արևելյան և հյուսիսային շրջանների ավելի քան 100,000 բնակիչների և չեղարկել 300 չվերթ։
Ռոյթերսի տվյալներով՝ թայֆունը հասել է 185 կմ/ժ կայուն քամու արագության, իսկ պոռթկումները՝ մինչև 230 կմ/ժ։ Երկրի մեծ մասի համար տրվել է փոթորկի մասին նախազգուշացում։ 5-րդ ազդանշանը՝ ամենաբարձր մակարդակը, տրվել է հարավարևելյան Լուսոնի համար, ներառյալ Կատանդուանես նահանգը և Կամարինես Նորտե և Կամարինես Սուր ափամերձ տարածքները։ Արևելյան Վիսայասի որոշ հատվածներում արդեն իսկ էլեկտրաէներգիայի անջատումներ են լինում։
Ընդամենը մի քանի օր առաջ երկիրը հարվածեց «Կալմաեգի» թայֆունին, որը խլեց 204 մարդու կյանք և թողեց ավերածությունների հետք։
Սպասվում է, որ Ֆիլիպիններից անցնելով, «Ֆունգ Վոնգ»-ն արդեն երկու օրից կհարվածի Չինաստանի հարավ-արեւելյան ափերին:

