Տունը՝ տան մեջ․ Հայաստանի եզակի թանգարանը

Մշակութային

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ

Մայրաքաղաքից 137 կմ հյուսիս հեռավորության վրա գտնվում է Հայաստանի մի բնակավայր, որտեղ ժամանակին եղել է Հայոց արքա Աշոտ Երկաթը (Աշոտ Բ)։ Պատմում են, որ Աշոտ Երկաթը, կանգնելով ժայռի եզրին եւ պարզելով ձեռքը դեպի երկինք՝ փորձել է դիպչել աստղերին։ Տեղացիների բարբառով ասված՝ «բերանաց պատմված» այս առասպելը Ձորագետի հովտում՝ գետին հարակից հարթավայրի վրա գտնվող բնակավայրի մասին է, որի անունն է Ստեփանավան։

Մինչեւ 1923 թվականն այս բանկավայրը կոչվել է Ջալալօղլի՝ ի պատիվ Արցախի իշխանական հայտնի Հասան-Ջալալյանների տոհմի։ Իսկ 1923 թվականի սեպտեմբերի 20-ին Լոռու շրջգործկոմի որոշմամբ՝ քաղաքն անվանափոխվել է ի պատիվ հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի։

Այսօր Ստեփան Շահումյանի հետ է կապվում նաեւ քաղաքի այցեքարտային խորհրդանիշներից մեկը՝ Ստեփան Շահումյանի անվան տուն-թանգարանը։ 1991 թվականին՝ Հայաստանի անկախացումից հետո, թանգարանը վերակազմավորվեց մշակույթի եւ ժամանցի կենտրոնի։

Թանգարանում այցելուներին գրավում է ճարտարապետական հնարամիտ լուծումը։ Հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ, կարծես, այստեղ տունը գտնվում է տան մեջ։ Թանգարանը կառուցվել է Ստեփան Շահումյանի աներոջ՝ Սերգեյ Տեր-Գրիգորյանի տան շուրջը, որն արդեն 250 տարվա պատմություն ունի։ Կառուցվածքային լուծման հեղինակը ճարտարապետ Սերվետ Պողոսյանն է։ Թանգարանի աշխատակիցները հպարտությամբ նշում են, որ ճարտարապետական այս գլուխգործոցն իր բացառիկ կառուցվածքով միակն է Հայաստանում։

Թանգարանի տնօրեն ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՔՈՒԼՅԱՆԸ նշում է. «Ինձ համար թանգարանի թիվ մեկ էքսպոնատը Ստեփան Շահումյանի տնակն է, որի շուրջն ամփոփված է ողջ պատմությունը։ Այսինքն՝ այս տնակը բացառիկ ցուցանմուշ է, որտեղ, կարծում եմ, բոլոր այցելուները, ովքեր մտնում են թանգարան, իսկապես հիանում են եւ զարմանում, որ մուտք են գործում 250 տարվա վաղեմություն ունեցող տուն, որը պահպանել ենք խնամքով, սիրով։ Կարծում եմ՝ պիտի փոխանցենք այս ամենը դարերին եւ շատ ու շատ այցելուներ պիտի գան ու իրենց  հիացմունքը եւ զարմանքն արտահայտեն՝ տեսնելով այս տնակը։ Ինչո՞ւ եմ ասում, որ ինձ համար կարեւոր էքսպոնատ է տնակը, որովհետեւ ամբողջ ցուցանմուշները, ամբողջ պատմությունը համակցված է այս տնակի շուրջը։ Առաջին անգամ Ստեփան Շահումյանը եղել է Ջալալօղլիում եւ հյուրընկալվել է Գրիգորյանների տանը՝ այս տանը, որտեղից սկսել է իր հեղափոխական գործունեությունը: Պատկերացրեք՝ ինչքան հանդիպումներ են եղել այս տանը, հեղափոխական զրույցներ, որքա՜ն պատմություններ են ամփոփված այս տնակի ներսում»։

Ստեփան Շահումյանի տան կառուցվածը պահպանվել է առանց փոփոխությունների, այստեղ մտնող յուրաքանչյուր այցելու տեղում կարող է զգալ ու տեսնել հեղափախական Ստեփան Շահումյանի եւ նրա ընտանիքի կենսակերպն ու միջավայրը։

Այս թանգարանում են պահպանվում նաեւ Ստեփանավանի պատմությունը արձանագրող բազմաթիվ ցուցանմուշներ, որոնց պատմությունը սկսվում է մ.թ. 3000 առաջ։ Նույն թանգարանում այցելուները նաեւ բացահայտում են, որ հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանն իր առաջին ստեղծագործական փորձերն ու սիրո խոստովանությունը գրել է հենց Ջալալօղլու դպրոցում ուսանելիս։ 11-ամյա պատանին հաճախ էր օգտվում դպրոցի տեսուչի հարուստ գրադարանից, եւ այդ ընթացքում սիրահարվել էր նրա դստերը՝ Վերգինեին։ Հենց նրան էլ նվիրված է Հովհաննես Թումանյանի առաջին բանաստեղծությունը (1881 թ.).

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաեւ սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում։

Թանգարանում հյուրերը ծանոթանում են այս տարածաշրջանի ամբողջական պատմությանը։ Այստեղ են գտնվում հին ժամանակներից մինչեւ մեր օրերը ներկայացնող ցուցանմուշներ։ Հաճախ թանգարանի աշխատակիցները հպարտությամբ նշում են, որ բոլոր այս վկայությունները հայի ինքնության եւ ներկայության բազմադարյան հետքն են ամբողջ տարածաշրջանում։

Մարգարիտա Սաքուկյանը կարծում է, որ թանգարանը պետք է ապրեցնել, թանգարանը պետք է կենսական տարածք եւ միջավայր դարձնել, այն պետք է լինի կրթական կենտրոն բոլորի համար։ «Ցանկացած կրթական ծրագիր, որ վերջին տարիներին իրականացնում ենք, մշտապես ասում եմ՝ առանցքում դրեք երիտասարդներին, դպրոցականներին: Նույնիսկ ամռան ամիսներին հրավիրում ենք մեր դպրոցականներին, իրենց քաջալերում ենք սիմվոլիկ առաջարկներով եւ ասում ենք՝ եկեք մեր թանգարանային գործի մասնիկը դարձեք։ Եկե՛ք, մեզ հետ ուսումնասիրե՛ք ֆոնդերը՝ ինչպես են պահպանվում։ Այս ձեւով փորձում ենք երիտասարդներին բերել մշակույթի դաշտ։ Ոչ միայն իբրեւ թանգարան կոնցեպտը իրենց համար հասու դարձնենք, այլ նաեւ մեր մշակույթը, մեր պատմությունը, մեր անցյալն իրենց համար ճանաչելի եւ հասու դարձնենք»։

Այսօր թանգարանը շարունակում է զարգանալ եւ առաջ շարժվել՝ իր բնականոն հունով։ Այժմ այն վերանորոգվում է, մշակույթի եւ ժամանցի կենտրոնի տարածքում այսօր կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ ու ցուցահանդեսներ։

ՍՏԵԼԼԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=327347&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ