1992թ. գոյություն ուներ չճանաչված Լաչինի Քրդական Հանրապետություն.«Голос Курдистана»

Հասարակություն

1992թ. մայիսի 20-ից մինչեւ նոյեմբերի 30-ը գոյություն է ունեցել Լաչինի Քրդական Հանրապետությունը, գրել է «Голос Курдистана» թելեգրամ-ալիքը։

Ալիքը նաեւ հրապարակել է 1980-ականների լուսանկարներ ադրբեջանական քրդերի հանրահավաքից։

«Ցուցարարները պահանջում էին վերականգնել Քրդական ինքնավար նահանգը, որը գոյություն էր ունեցել Ադր․ ԽՍՀ կազմում 1923-1929թթ․։ Շարժման առաջնորդը Վաքիլ Մուսթաֆաեւն էր (1938—2019թթ.)։

1992թ․ մայիսի 20-ից մինչեւ նոյեմբերի 30-ը գոյություն է ունեցել չճանաչված Լաչինի Քրդական Հանրապետությունը։ Ադրբեջանական քրդերի մեծ մասը չի աջակցել Վ․Մուսթաֆաեւին՝ նրան հայտարարելով «Ադրբեջանի թշնամի եւ հայերի ու եզիդների կողմնակից», եւ անգամ «գաուր», որը, խախտելով Ղուրանը, «սուր է բարձրացրել մուսուլման եղբայրների դեմ»։

Մարտական գործողությունների հետեւանքով քուրդ բնակչության ավելի քան 80 տոկոսը հեռացել է շրջանից։ Ռուսական իշխանությունները հայտարարել են, որ չեն կարող աջակցել Լաչինի Քրդական Հանրապետությանը արաբական պետությունների, Թուրքիայի եւ Իրանի ճնշման պատճառով, զուգահեռ առաջարկելով, որ եթե Վ․Մուսթաֆաեւը 70 հազար քրդից ոչ պակաս բնակեցնի Չեչնիայի եւ Ստավրոպոլի միջեւ տարածքում, ապա Մոսկվան կստեղծի քրդական ինքնավարություն Հյուսիսային Կովկասում։

Սակայն ադրբեջանական քրդերի մեծ մասը չցանկացավ ոչ սուր բարձրացնել, ոչ էլ հոծ բնակվել Կովկասում, ուստի հիմնականում ձուլվեց, բայց փոխարենը չգնաց «մուսուլման եղբայրների» դեմ։ Քրդական Ալիեւների, Էյուբովների, Մեհթիեւների եւ Աբդուլաեւների կլաններն այսօր վերահսկում են պետությունը, ներառյալ նավթային պետական ձեռնարկությունները»,- գրել է ռեսուրսը։

Ալիքը նաեւ մեջբերել է Լաչինի Քրդական Հանրապետության վարչապետ Վաքիլ Մուսթաֆաեւին։

«Աբդուլա Օջալանն ինձ ասել է, որ երբ մահանամ, քրդերը կթքեն իմ գերեզմանին, բայց թուրքերը նրա ոսկե արձանը կկանգնեցնեն»։

«1997 թվականին Վ.Մուսթաֆաեւը [հենց Վ.Մուսթաֆաեւի խոսքով՝ կարեւոր ծան.] Ա.Օջալանին առաջարկել է, որ Քուրդիստան ստեղծելու համար նախ անհրաժեշտ է քրդերի եւ թուրքերի միջեւ ազգամիջյան թշնամանք ստեղծել, ապա միայն դրանից հետո սկսել ազատագրական պայքարը՝ հայտարարելով. «Հակառակ դեպքում, ինչպես Ադրբեջանում, Թուրքիայի քրդերի ոչ ավելի, քան 10 տոկոսը կաջակցի ձեր պայքարին։ Դուք ինքներդ եք համոզվել դրանում»։ Միեւնույն ժամանակ, Վ.Մուսթաֆաեւը որպես օրինակ է բերել Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդին՝ խալիֆայության ոչնչացումը եւ քրդական ամիրայությունների վերականգնումը միայն այն բանից հետո, երբ Ալ-Մութասիմ Բիլահը թշնամանք ստեղծեց արաբների եւ քրդերի միջեւ։ Սակայն Ա.Օջալանը պատասխանել է, որ փոխարենը նախընտրում է քրդերի եւ թուրքերի միջեւ ավելի ջերմ հարաբերություններ ստեղծել»,- գրել է «Голос Курдистана»-ն:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում