Փաշինյանն ընդունել է Բաքվի նոր պահանջը. Քաղաքագետ

Ներքաղաքական

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ընդգծում է՝ Փաշինյանի «խաղաղությունը» Ադրբեջանի պայմաններով է, նրանց պահանջների կատարմամբ։ Բաքվից հնչող վերջին հայտարարություններն ու Փաշինյանի վերջին գրառումներն էլ այդ մասին են փաստում։

«Փաշինյանի «խաղաղությունը»՝ Ադրբեջանի պայմաններով. Փաշինյանն ընդունել է Բաքվի նոր պահանջը» վերտառությամբ հրապարակման մեջ քաղաքագետը նշել է.

«Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նախօրեին հայտարարել է, որ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը մշտապես եղել է Բաքվի գերակա խնդիրներից մեկը։

Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։

Փաստացի՝ սա ոչ թե սահմանազատում է, այլ սահմանների վերաձևում, որտեղ Բաքուն փորձում է իրավական ձև տալ իր մաքսիմաիստական պահանջներին։

Ադրբեջանը չի թաքցնում, որ խաղաղության պայմանագիր հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը կատարի իր բոլոր պայմանները՝ անկախ դրանց բովանդակությունից։

Փաշինյանը իր Telegram-ի էջում այսօր գրել է, թե սահմանազատման արդյունքում Հայաստանը պետք է վերադարձնի Արծվաշենը և մյուս օկուպացված տարածքները։

Սակայն այս հայտարարությունը իրականում ոչ թե Արծվաշենը վերադարձնելու փորձ է, այլ փոխադարձության պատրանք ստեղծելու փորձ։

Արծվաշենի թեման երբեք չի եղել բանակցային օրակարգում (համենայն դեպս, Ադրբեջանի ընկալմամբ), մինչդեռ անկլավների հարցը վաղուց ընդգրկված է Ադրբեջանի պահանջների ցանկում։

Այդ պատճառով կարելի է եզրակացնել, որ Փաշինյանը կամ արդեն տվել է իր համաձայնությունը, կամ պարզապես հրաժարվել է դիմադրությունից։

Անկլավների վերադարձը Հայաստանի համար կարող է վերածվել անվտանգային և ինստիտուցիոնալ աղետի։

Դա նշանակում է.

 Ադրբեջանի իրավական և ֆիզիկական ներկայության վերականգնում Հայաստանի ներսում,

 սահմանային անկայունություն և լոգիստիկ ռիսկեր,

 հակամարտության տեղափոխում Հայաստանի տարածք՝ պետականության հիմքում ականներ տեղադրելով։

Սա տեսլական չէ խաղաղության մասին, սա ադրբեջանական վերահսկողության նոր մեխանիզմ է՝ խաղաղության անվան տակ։

Մինչդեռ, նման ստորացուցիչ հեռանկարն ուներ այլընտրանք:

Եթե Հայաստանը ունենար ադեկվատ և իշխանություն, ապա կարելի էր ընտրել մեկ այլ ուղի.

 կամ փոխանակման տարբերակ՝ Արծվաշենը՝ չորս անկլավների դիմաց,

 կամ խնդրի սառեցում՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև կձևավորվեին վստահության մեխանիզմներ։

Սրանք կլինեին պետականորեն շահավետ լուծումներ՝ առանց ինքնիշխանության կորուստների։

Բայց ներկայիս իշխանությունը ընտրել է ոչ թե արժանապատիվ բանակցության, այլ հարմարվելու ճանապարհը:

Խաղաղության մասին խոսող իշխանությունը իրականում վարում է վասալային քաղաքականություն։

Փաշինյանի «խաղաղությունը» դարձել է Ադրբեջանի օրակարգի սպասարկման միջոց, որտեղ յուրաքանչյուր նոր պահանջ ներկայացվում է որպես «խաղաղության գին»։  

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում