Շատ մեծ սրտով է գալիս և աշխատում հավաքականում. Մելիքյանը` Տիկնիզյանի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը անդրադարձել է «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի շուրջ հնչած խոսակցություններին, որոնց համաձայն որոշ ֆուտբոլիստներ այդ թվում Նաիրը հավաքականին չեն միանալու.
«Տիկնիզյանը հրավիրվել է հավաքական և ինքը գալու է ու դուրս է գալու խաղադաշտ՝ իր հավաքականի համար խաղալու։
Ինքն էլ մեր համար շատ նվիրված տղա է, ազգային հավաքականում շատ մեծ սրտով է գալիս ու աշխատում»,- նշել է Մելիքյանը։

