Ռուսական բանակը Դնեպրոպետրովսկում` Պոկրովսկոեի ուղղությամբ գրավել է Վովչյե կարեւոր բնակավայրը
ՄիջազգայինՌուսական բանակը Դնեպրոպետրովսկում` Պոկրովսկոեի ուղղությամբ գրավել է Վովչյե կարեւոր բնակավայրը:
Վոլչեն այս ուղղությամբ ուկրաինական երկու կարեւոր հանգույցների` լոգիստիկ կարեւոր կենտրոն հանդիսացող Պոկրովսկոեի եւ հիմնական պաշտպանական հանգույցի` Վելիկոմիխայլովկայի միջեւ ընկած բնակավայր է: Գրավելով այն, ռուսները փակում են արեւմուտքից դեպի Վելիկոմիխայլովկա տանող ճանապարհներից մեկը: Հարձակման շարունակության դեպքում ռուսները դուրս կգան դեպի Վելիկոմիխայլովկայի ողջ պաշտպանական համակարգի թիկունք, որը հյուսիսային հատվածում հասնում է մինչեւ Գավրիլովկա:

