Հենց կարողացար 50 հոգի հավաքել, նախ տար իրենց Եռաբլուրը ցույց տուր. Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Պրոդյուսեր, Գյումրու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանն արձագանքե է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որում ասել էր, թե պատրաստ է ՀՀ քաղաքացիներին ցույց տալ վերջին տարիներին ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, իսկ դրա համար պետք է 50 հոգանոց խմբեր կազմեն։

«Թե բա՝ 50 հոգի հավաքվեք, տանեմ ձեզ մեր նոր սպառազինությունը ցույց տամ:

Հենց կարողացար 50 հոգի հավաքել (էս վերջերս բացի ներքին զորքերից, ուրիշ մարդ դժվարությամբ ես հավաքում), նախ տար իրենց Եռաբլուրը ցույց տուր...

Հետո տար Գորիս-Կապան հանձնած ճանապարհը ցույց տուր, հետո տար Սև լճի ու Ջերմուկի օկուպացված տարածքները ցույց տուր, հետո տար Կիրանցի պատը ու Տավուշից հանձնած գյուղերը ցույց տուր, հետո տար քարուքանդ եղած Ծիծեռնակաբերդը ցույց տուր, հետո տար թշնամու մոտ պահվող ռազմագերիների ու պատերազմում զոհվածների ծնողներին ցույց տուր, հետո Բայրամովի հարցազրույցը ցույց տուր ու Ալիևի՝ մեզնից որպես ավար խլված զենքերի կոլեկցիան, հետո 15 միլիարդ դոլարի հասնող արտաքին պարտքը ցույց տուր, հետո քո հիմնած նոր 2 «ատոմակայանները» ցույց տուր, տիեզերքում անհայտ կորած «արբանյակդ», Ազատ գյուղի 15 զինվորի կյանք խլած այրված «կազառմաները», պայթած Սուրմալուն, 2-3 ամսով մեծ շուքով բացվող ու փակվող գործարանները ցույց տուր, անթիվ քաղբանտարկյալներին ու վերջում էլ չմոռանաս էլեկտրական Չալոյին ցույց տաս:

Այ հենց դրանից ամենաշատն են վախենալու թշնամիները:

Հ.Գ. Էդ 50 հոգուն չթողնես ցրվեն, հետդ պատարագի կտանես, ամոթա, մարդաքանակ է ի վերջո»,- գրել է Մխիթարյանը։

 

https://iravunk.com/sim/?p=327311&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ