Լավ առաջարկ ունեմ Նիկոլ. Հայկ Դերզյան
ՆերքաղաքականԱրի 50 հոգանոցի տեղը հինգ հոգանոց խմբով live մտած գանք, մեզ ցույց տաս.
1. Ֆեյքերիդ ֆաբրիկան, որտեղից մարդկանց վիրավորում և զրպարտում են, անցնում բոլոր կարմիր գծերը, տարածում ատելություն
2. ՍՈՒ-երը, որ առանց հրթիռ գնել էիր ու մարդկանց վրա ծախում էիր սելֆիդ
3. Պետական պարտքի ավելացման հիմքերը, միլիարդները որտեղ ես ծախսել
4. ԱՆԻՖ-ի գործով թիմիդ որոշ անդամների չդատվելու հիմքերը
5. Հայաստանում այսքան թմրանյութերի ավելացման դեմ/կողմ պայքարի գործիքակազմդ
Առաջին այցի համար արի էս 5 կետից սկսենք։ Մնացած այցերը կհամաձայնեցնենք։

