Թրամփն արդեն պարզապես ստիպված է Մոսկվայի եւ Պեկինի հետ լեզու գտնել

Միջազգային

Ա­ռա­ջին հա­յաց­քից այն տպա­վո­րութ­յունն է, որ ռուս-ա­մե­րիկ­յան պայ­քա­րը սկսել են նոր սրա­ցում­նե­րի հաս­նել, ար­դեն ծայ­րա­հեղ վտան­գա­վոր՝ մի­ջու­կա­յին հար­թա­կում: Հա­մե­նայն­դեպս, Ռու­սաս­տա­նը պաշ­տո­նա­պես ար­ձա­գան­քեց՝ միան­գա­մայն կոշտ պա­տաս­խան տա­լով մի­ջու­կա­յին փոր­ձար­կում­ներ սկսե­լու մա­սին Թ­րամ­փի հայտ­նի հայ­տա­րա­րութ­յա­նը:

Այս­պես, նա­խօ­րեին ՌԴ ԱԽ նիս­տում նա­խա­գա­հին զե­կու­ցե­ցին ու­ժա­յին­նե­րը: Պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Բե­լոու­սո­վը, որը նպա­տա­կա­հար­մար է հա­մա­րում ան­հա­պաղ սկսել լայ­նա­ծա­վալ մի­ջու­կա­յին փոր­ձար­կում­նե­րի նա­խա­պատ­րաս­տա­կան ​​աշ­խա­տանք­նե­րը։ Այն հաշ­վար­կով, որ ԱՄՆ-ն­ աշ­խա­տում է նոր միջ­մայր­ցա­մա­քա­յին բա­լիս­տիկ հրթի­ռի ստեղծ­ման ուղ­ղութ­յամբ՝ 13 000 կմ հե­ռա­հա­րութ­յամբ եւ մի­ջու­կա­յին մար­տագլ­խի­կով: ԱՄՆ-ն նաեւ պլա­նա­վո­րում է հրթիռ­ներ տե­ղա­կա­յել Եվ­րո­պա­յում եւ Ա­սիա-խա­ղա­ղօվ­կիա­նոս­յան տա­րա­ծաշր­ջա­նում՝ Գեր­մա­նիա­յից մինչեւ Կենտ­րո­նա­կան Ռու­սաս­տան 6-7 րո­պե թռիչ­քի ժա­մա­նա­կով: ԱՄՆ-ի «Ոս­կե գմբեթ» ծրա­գի­րը նա­խա­տե­սում է ռու­սա­կան եւ չի­նա­կան հրթիռ­նե­րի ոչն­չա­ցում ինչ­պես թռիչ­քի ժա­մա­նակ, այն­պես էլ` մեկ­նար­կա­յին փու­լում: Վեր­ջա­պես, երբ ԱՄՆ-ն հ­րա­ժար­վում է մի­ջու­կա­յին փոր­ձար­կում­նե­րի ար­գել­քից, ա­պա պետք է տալ հա­մար­ժեք պա­տաս­խան: ՌԴ ԳՇ պետ Գե­րա­սի­մովն էլ իր հեր­թին զե­կու­ցեց նա­խա­գա­հին. «Ե­թե ​​մենք հի­մա գոր­ծո­ղութ­յուն­ներ չձեռ­նար­կենք, ար­ձա­գան­քե­լու ժա­մա­նա­կը կկոր­չի»։

Ա­հա այս ա­մե­նից հե­տո էլ ո­րոշ­վեց՝ Ռու­սաս­տա­նը կվե­րա­կանգ­նի մի­ջու­կա­յին փոր­ձար­կում­նե­րի պրակ­տի­կան, ե­թե ԱՄՆ-ն սկ­սի փոր­ձար­կում­ներ: 

Թ­րամ­փի ռեակ­ցիան բա­վա­կա­նին տա­րօ­րի­նակ էր: Նա հեր­թա­կան ան­գամ սկսեց խո­սել, թե ԱՄՆ-ն բո­լո­րից շատ մի­ջու­կա­յին զենք ու­նի: Ա­պա, թե. «Այլ երկր­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­վող փոր­ձարկ­ման ծրագ­րե­րի լույ­սի ներ­քո ես հանձ­նա­րա­րել եմ Պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յա­նը սկսել մեր մի­ջու­կա­յին զեն­քի փոր­ձար­կում­նե­րը հա­վա­սա­րութ­յան հի­մունք­նե­րով»: Փաստն այն է, որ ո­րե­ւէ եր­կիր, սկսած 1990-ա­կան­նե­րի սկզբնե­րից, ոչ մի մի­ջու­կա­յին փոր­ձար­կում չի ի­րա­կա­նաց­րել, ու ո՞ւմ է ու­զում հա­վա­սար­վել Թ­րամ­փը: Բայց եւս մեկ շրջա­դար­ձի գնա­լով՝ սկսեց խո­սել, թե կցան­կա­նա Ռու­սաս­տա­նի եւ Չի­նաս­տա­նի հետ պայ­մա­նա­վոր­վել առ­հա­սա­րակ մի­ջու­կա­յին զեն­քը սահ­մա­նա­փա­կե­լու, ե­թե ոչ՝ վե­րաց­նե­լու մա­սին:

Այս հա­կա­սութ­յուն­նե­րի ֆո­նին, ե­րե­ւի տրա­մա­բա­նութ­յուն ու­ներ Մեդ­վե­դե­ւի գրա­ռու­մը, թե Թ­րամ­փը ե­րե­ւի ինքն էլ չի պատ­կե­րաց­նում, թե ինչ նկա­տի ու­նի՝ խո­սե­լով մի­ջու­կա­յին փոր­ձար­կում­նե­րի մա­սին: Հաշ­վի առ­նե­լով այն են­թադ­րութ­յու­նը, թե Թ­րամ­փը կա­րող է նաեւ մի­ջու­կա­յին փոր­ձար­կում­նե­րի տակ հաս­կա­նալ հրթի­ռա­յին փոր­ձար­կում­նե­րը, ինչ­պի­սիք ԱՄՆ-ն­ ի­րա­կա­նաց­նում է: Այս­պես, ԱՄՆ-ն նա­խօ­րեին

հա­ջո­ղութ­յամբ փոր­ձար­կել է Minuteman III միջ­մայր­ցա­մա­քա­յին բա­լիս­տիկ հրթի­ռը, ո­րը, ի դեպ, տպա­վո­րիչ չէ: Բանն այն է, որ խոս­քը դեռ հե­ռա­վոր՝ 1970 թվա­կա­նի հրթի­ռի մա­սին է, ո­րը թեեւ քա­նիցս մո­դեռ­նի­զաց­վել է, բայց է­լի նկա­տե­լիո­րեն հետ է մնում ոչ միայն ռու­սա­կան, այլ ար­դեն նաեւ չի­նա­կան հրթիռ­նե­րից: Ընդ ո­րում, Minuteman III-ը, որ առ­կա է միայն ոչ շար­ժա­կան տար­բե­րա­կով, մնում է Միաց­յալ Նա­հանգ­նե­րի հիմ­նա­կան կրող հրթի­ռը: Ա­վե­լի կոնկ­րետ, Minuteman III-ի վեր­ջին մո­դել­նե­րը դեռ կա­րե­լի է ռու­սա­կան «Յարս»-ե­րի հա­մար­ժե­քը հա­մա­րել, բայց դրանք բո­լորն էա­պես զի­ջում են «Ա­վան­գարդ»-նե­րով զին­ված «Սար­մատ»-ին, ո­րը, ինչ­պես նա­խօ­րեին հայ­տա­րա­րեց Պու­տի­նը, մտել է սպա­ռա­զի­նութ­յուն: Էլ չա­սած «Բու­րե­վեստ­նի­կի» եւ «Պո­սեյ­դո­նի» մա­սին: Այ­սինքն, ե­թե Թ­րամ­փը փոր­ձում է մի­ջու­կա­յին փոր­ձար­կում­նե­րի թե­մա­յով ու­ժի ցու­ցադ­րութ­յուն կազ­մա­կեր­պել, հաս­տատ ռուս­նե­րի պա­տաս­խան­նե­րը կազ­դեն նրա տրա­մադ­րութ­յան վրա:

Մ­յուս կող­մից էլ՝ նե­րա­մե­րիկ­յան վեր­ջին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը հա­զիվ թե Թ­րամ­փին հնա­րա­վո­րութ­յուն են տա­լիս՝ գնալ մի­ջու­կա­յին սրա­ցում­նե­րին: Ն­յու Յոր­քի քա­ղա­քա­պե­տի ընտ­րութ­յուն­նե­րում գլո­բա­լիստ­նե­րի ներ­կա­յա­ցուց­չի՝ Զոհ­րան Մամ­դա­նիի հաղ­թա­նա­կը, ինչ խոսք, լուրջ մար­տահ­րա­վեր էր՝ ուղղ­ված Թ­րամ­փին: Ա­ռա­վել եւս, որ ցու­ցադ­րա­բար նրա կող­քին կանգ­նեց Ա­լեք­սանդր Սո­րո­սը՝ բա­ցա­հայտ ի ցույց դնե­լով, որ այդ հաղ­թա­նա­կում նաեւ ինք­նը մեծ ա­վանդ ու­նի: «Այս­պի­սով, սկսվեց»,- սա էր Թ­րամ­փի ա­ռա­ջին ռեակ­ցիան, ո­րը կա­րե­լի է նաեւ հաս­կա­նալ, որ խոս­քը գլո­բա­լիստ­նե­րի հետ պա­տե­րազ­մի մա­սին է: Ու այն, որ ի­րա­կա­նում Թ­րամ­փի հա­մար հենց այդ պա­տե­րազմն է հիմ­նա­կա­նը՝ գե­րա­զան­ցե­լով ան­գամ Մոսկ­վա­յի, ա­սենք նաեւ Պե­կի­նի հետ պայ­քա­րին, դա հաս­տատ է: Եվ այն, որ այդ նե­րա­մե­րիկ­յան պայ­քա­րում շատ մեծ է մնում մին­չեւ իսկ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի ռիս­կը, դա եւս ըն­դու­նում են բո­լո­րը:

Թ­րամ­փի հա­մար թե­րեւս կա­րե­ւոր է, որ այդ վճռա­կան փու­լին հաս­նի Մոսկ­վա­յի եւ Պե­կի­նի հետ հա­րա­բե­րութ­յու­նն­երը կար­գա­վոր­ված վի­ճա­կում: Ի՞նչ մա­կար­դա­կում է այդ գոր­ծըն­թա­ցը, ո­րի հիմ­նա­կան մա­սը, ի­հար­կե, տե­սա­նե­լի չէ. դժվար է ա­սել: Բայց մեկ բան հաս­տատ է՝ նոր սրա­ցում­ներ դրսում Թ­րամ­փին ար­դեն հաս­տատ պետք չեն, հաշ­վի առ­նե­լով, որ ցան­կա­ցած սրա­ցում երկ­րի ներ­սում է ազ­դում նրա դիր­քե­րի վրա: Այ­սինքն, Մոսկ­վա­յի եւ Պե­կի­նի հետ լե­զու գտնե­լու հար­ցը, ըստ ա­մե­նայ­նի, հի­մա էլ ա­վե­լի է կա­րե­ւոր­վե­լու, եւ պետք է որ ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս այս­տեղ տե­ղա­շար­ժեր լի­նեն:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում